Քաղաքական
Լևոն Զուրաբյան. Կորցնես ինքնիշխանությունդ, կկորցնես նաև խաղաղությունը (տեսանյութ)
Խաղաղությունը չի կարող պայմանավորված լինել մեր ներքին քաղաքական ինքնակառավարման հարցերին վերաբերվող Ադրբեջանի պահանջների կատարմամբ։
Մեզ ոչ ոք իրավունք չունի դնելու ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ու ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև։
Իրականում այդպիսի ընտրություն չկա. կորցնես ինքնիշխանությունդ, կկորցնես նաև խաղաղությունը։
Մեր նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի հետ իքնիշխան խաղաղության հաստատումն է, որի իրագործման համար էլ ակնկալում ենք մեր քաղաքացիների վստահության քվեն:
#խելամիտ_ուղի
ՀԱԿ վարչապետի թեկնածու
Լևոն Զուրաբյան


