«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. «Նիկոլ նարկոբարոնը»

Լևոն Զուրաբյան. «Նիկոլ նարկոբարոնը»

ՆԻԿՈԼ ՆԱՐԿՈԲԱՐՈՆԸ

Հանրային հետուստատեսությունը Պետրոս Ղազարյանի հետ կցված իմ հարցազրույցի YouTube-յան տարբերակից կտրել է հետևյալ հատվածը.

«... միանգամից հանեցին ՔՊ-ի կազմից: Եվ շատ պարզ է արդեն, որ Նիկոլ Փաշինյանը և իր ռեժիմը դառել է խաղամոլության տարածման և թռիչքաձև աճի հովանավորը: Դա ուղղակի ահավոր ժանտախտ է: Նույնը՝ թմրամոլության տեմպերն են հուշում, որ էստեղ ինչ-որ լուրջ պայքար չի տարվում, և նորից հովանավորության մասին կարող ենք շատ փաստեր բերել։ Ես կարծում եմ, որ սա ահավոր խնդիր է, և մենք գալով իշխանության պետք է լուրջ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի սրա դեմ պայքարենք և երիտասարդությանը լուրջ հեռանկարներ ցույց տանք: Դրա համար մենք ունենք ծրագիր...»:

Այդ կոպիտ միջամտությունը նախ անօրինական է: Այն սահմանափակում է իմ խոսքի ազատության և լսարանի` ազատորեն տեղեկատվություն ստանալու ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունքները:

Ավելի կարևոր է, սակայն, որ այս կոպիտ միջամտությամբ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ցույց տվեց, թե ինչից է շատ վախենում. որ նարկոբիզնեսի և կազինոների ՀՈՎԱՆԱՎՈՐԿ իր դերը չբացահայտվի ժողովրդի առաջ:

Այ ՆԱՐԿՈԲԱՐՈՆ Նիկոլ, երեք պատերազմներում մեզ պարտության տանելը, ազգը փչացնելու և հարստահարելու համար թմրամոլությունն ու խաղամոլությունը ծաղկեցնելու քո ջանքերը ցույց են տալիս, թե իրականում այս ամենը զուտ ապաշնորհության արդյունք չի, այլ ծրագիր:

Բայց ինչ էլ անես, ժողովրդից քո ավերիչ և ապականիչ գործողությունները չես թաքցնելու:
Հայ Ազգային Կոնգրեսը միակ քաղաքական ուժն է, որ համարձակվում է բացահայտել Նիկոլ Փաշինյանի մասին այս ճշմարտությունները և ունի այդ չարիքները արմատախիլ անելու մշակված ծրագիր (տե`ս anc.am): Եվ մենք այս ամենի վերջը տալու ենք:

P. S. Եվ, այո, Պետրոս, ոնց-որ թե ՌԵԺԻՄԸ ԽՈւՃԱՊԻ ՄԵՋ Է, եթե ստիպված է դիմել այսքան փոքրոգի և ճղճիմ քայլերի, այլապես քրաքննության չէր ենթքրկի իմ խոսքը և ուղղակի փաստերով կհերքեր մեղադրանքներս:
Ի դեպ, Հանրային հեռուստատեսությունը արդեն 25-րդ րոպեից փորձում էր ավարտել իմ հարցազրույցը, իսկ հետո սպառնում, որ 30 րոպեից ավել տևողության դեպքում կկտրեն իմ հարցազրույցը: Վերջը կտրեցիք: Բայց հետո ես տեսա երեք շաբաթվա մեջ երկու անգամ հրավիրում եք Արման Թաթոյանի և մի դեպքում նրան տալիս 37, մյուս դեպքում 42 րոպե:

Բա եղա՞վ, Պետրոս:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և վարչապետի թեկնածու
Լևոն Զուրաբյան