«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Փաշինյանը նորից ստում է

Լևոն Զուրաբյան. Փաշինյանը նորից ստում է

Սկիզբը՝ այստեղ:

ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՍՈՒՏ ՀԱՄԱՐ 2

Մայիսի 22-ի ասուլիսում Փաշինյանն ասել է. «1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը, որտեղ ասել է, որ ԼՂ անկախության հարցում մենք բարեկամներ չունենք եւ ըստ էության, ասել է, որ դա հնարավոր չէ»:

Փաշինյանը նորից ստում է։

Հայտնի հոդվածում Տեր֊Պետրոսյանը, այո, ասել է, որ ԼՂ անկախության հարցում մենք բարեկամներ չունենք։ Բայց նա երբեք չի ասել, որ այն անհնարին է։ Ավելին, ԵԱՀԿ֊ին 1992 թվականին Հայաստանի անդամագրվելուց ի վեր Տեր֊Պետրոսյանը վետո է գործածել բոլոր փաստաթղթերի վերաբերյալ, որոնցում փորձ է արվել նշել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս (ամենահայտնի դեպքը Լիսաբոնում 1996֊ին կիրառված վետոն էր), մերժել ղարաբաղյան կարգավորման նման լուծում ենթադրող բոլոր առաջարկները, մասնավորապես՝ 1997 թվականի այսպես կոչված Փաթեթային առաջարկը, որով Լեռնային Ղարաբաղը թեեւ դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ էր ստանում, բայց դե յուրե պետք է համարվեր Ադրբեջանի մաս։

Նման հետեւողական քաղաքականության շնորհիվ էր, որ 1997֊ին առաջին անգամ ստացանք ԵԱՀԿ Մինսլի խմբի համանախագահության Փուլային առաջարկը, որում այլեւս որեւէ խոսք չկար  Ադրբեջաբի տարածքային ամբողջականության պահպանման մասին։ Խաղաղություն հաստատող միջպետական այդ պայմանագիրը պետք է հավասարազոր կարգավիճակով ստորագրեին Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Ավելին, պայմանագրի հոդվածներից մեկը սահմանում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի այդ երեք կողմերի ապագա բանակցություններով։ Սրանով, իհարկե, անկախության հարցը չէր լուծվում, բայց ԵԱՀԿ֊ի հովանավորությամբ միջազգային նման փաստաթուղթ ստորագրելով Լեռնային Ղարաբաղը ձեռք էրբերում  անկախ պետությանը հավասար միջազգային իրավասուբյեկտայնություն, իսկ դա հսկայական քայլ էր լինելու ԼՂ անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը նորից ստում է միայն մեկ նպատակով՝ հասարակաության մեջ տպավորություն ստեղծելու, որ այն ռազմական եւ դիվանագիտական աղետը, որին նա տարավ մեր ազգին, տեղի էր ունեցել, իբր, անցյալում, դեռ մինչեւ իր իշխանության գալը։

Փաշինյանը այստեղ էլ չի կարողանա կեղծել ճշմարտությունը։ Այն է՝ նա Հայաստանի առաջին ղեկավարն է, որը հրաժարվում է Արցախի անկախության գաղափարից եւ հանձնում այն Ադրբեջանին։

ՀԱԿ փոխնախագահ  Լևոն Զուրաբյան

Շարունակությունը՝ այստեղ