Լևոն Զուրաբյան. ՔՊ-ի պատճառով հազարավոր մարդկանց կյանք զոհաբերվեց (տեսանյութ)
Այսօր՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, այցելեցինք Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցեցինք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հայորդիների հիշատակին։
Սրբապղծություն է, օր են հիմնադրել, որ հարգե՞ն իրենց կողմից զոհաբերված մարդկանց հիշատակը։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Ես համարում եմ իշխանության կողմից մեծ սրբապղծություն, որ այդ օրը իրենք հիմնադրել են, որոհետև այդ այն մարդիկ են, ում պատճառով և ովքեր զոհաբերել են հազարավոր մարդկանց կյանքը։ Իրենք են զոհաբերել, իրենք են ասել, որ մենք չգնացինք կարգավորման, որովհետև մեզ պետք էր, որ մեզ դավաճան չասեն, հետո էլ ասեցին, որ մենք չգնացինք կարգավորման, որպեսզի կայանա երկխոսությունը Թուրքիայի հետ և հաշտությունն Ադրբեջանի հետ։
Հիմա այդ մարդիկ, ովքեր իրենց քաղաքականությամբ, իրենց իշխանությունը պահպանելու, իրենց տերերի ականկալիքները արդարացնելու համար, գալիս են օր են հիմնադրում իրենց կողմից զոհաբերված մարդկանց հիշատակը հարգելու համար․ սա սրբապղծություն է»,- ասաց նա։


