Լևոն Զուրաբյան. Ավելի շնորհալի սրբապիղծ մեր հողը դեռ չէր ծնել
Նիկոլ Փաշինյանի ամբողջ կերպարը հենց այսօրվա «պետականորեն» նշվող օրվա «խորհրդի» մեջ է:
Հանուն սեփական իշխանության ու օտար տերերի ակնկալիքների զոհաբերել հազարավոր մարդկանց կյանքը և միլիոնավոր մարդկանց անվտանգությունն ու արժանապառվությունը («որ մեզ չասեն դավաճան», «որ հաշտությունը Ադրբեջանի հետ և երկխոսությունը Թուրքիայի հետ հնարավոր դառնա»), իսկ հետո հայտարարել զոհաբերված մարդկանց հիշատակի օր և խոնարհվել նրանց առաջ:
Ավելի շնորհալի սրբապիղծ մեր հողը դեռ չէր ծնել:
Օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»։ Նախաձեռնության հեղինակներն են ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
Նշնք, որ այս օրը՝ հունվարի 27-ը, զոհված զինծառայողների ծնողների մոտ զայրույթ է առաջացրել:


