Լարված իրավիճակ ու բախումներ Սյունիքում. քաղաքացիները բողոքում են Փաշինյանի այցի դեմ (video)
armeniasputnik-ը գրում է. Ագարակում այս պահին լարված իրավիճակ է։ Տասնյակ մարդիկ են փողոց դուրս եկել և բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետը հեռանա, նշում են, որ չեն ցանկանում ոչինչ լսել։
Հավաքվածների մեջ կան նաև Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մի քանիսը, որն էլ ավել է լարում իրավիճակը։
Տեղում տասնյակ ոստիկաններ են ու հատուկ ջոկատայիններ, որոնք փորձում են ճանապարհը բացել, որպեսզի ՀՀ վարչապետը հասնի հրապարակ։
Պարբերաբար բախումներ են լինում ոստիկանների և ցուցարարների միջև։
Փաշինյանն իջավ մեքենայից։ Ի պատասխան հայհոյանքների, նա ողջունեց քաղաքացիներին։ «Ողջունում եմ ձեզ, մենք ենք մեղավոր էս ամենի համար»,-ասաց նա։
Որոշ ժամանակ անց Փաշինյանը նստեց ավտոմեքենան և հեռացավ։
Հավաքվածները հայհոյանքներով ու սուլոցներով ճանապարհեցին նրան։
Նշենք, որ բնակիչները մտավախություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը Մեղրիով անցնող ճանապարհ է տալու Ադրբեջանին։