«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լավրով. ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան

Լավրով. ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան

Աստանայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։

Միրզոյանն Աստանայում է՝ աշխատանքային այցով` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին Հայաստան ուղարկելու, ինչի համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով հրավիրելու Հայաստանի խնդրանքից անմիջապես հետո այն կայացավ, որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին եւ միասնական շտաբի ղեկավարին։ Գնացել են, առաջարկություններ են բերել, որոնք մեր ձեռքում են արդեն ավելի քան մեկ ամիս։ Դրանք հիմնված են Ադրբեջանի սահմանին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելության աշխատանքի վրա»,- ասել է Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահը։

«Հիմա Հայաստանի Հանրապետությունն է նախագահում, այնպես որ, հենց որ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք պաշտոնապես հաստատել առաքելությունը, այն կկարողանա սկսել աշխատանքը»,- հավելել է Լավրովը։

Իր հերթին Միրզոյանը նշել է, որ Հայաստանը սպասում է դիտորդներին, սակայն նման հանդիպման վերաբերյալ համաձայնություն դեռեւս չկա։ Այս կապակցությամբ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է նման նիստ անցկացնել՝ առցանց։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին կրկին Աստանայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը:

ԵՄ-ն որոշում է կայացրել առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Այս մասին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Արարարտ Միրզոյաը։

«Ինձ հենց նոր տեղեկացրեցին, որ, կարծես, ԵՄ-ն որոշում է կայացել fact-finding mission ուղարկել հայ-ադրբեջանական սահման»,-ասել է Միրզոյանը։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 6-ին  Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ առաքելություն ուղարկել Հայաստան։