Լավրով. Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է
Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում եւ հետխորհրդային տարածքի այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: «ԱԻՖ»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով հարցին, թե կարծում է արդյոք նա, որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից պարտվում է Ուկրաինայում, Հայաստանում եւ Վրաստանում՝ թույլ տալով իր շուրջ նախկին «եղբայրական ժողովուրդներից» «Ռուսաստանի թշնամիների» գոտու ստեղծում:
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արեւմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել նախկին խորհրդային հանրապետությունների ներքին գործերին, այդ թվում Ուկրաինայի եւ Վրաստանի:
«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Այս երկիրը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է: Նրա հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են հաստատված :Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, խոհրդարանների միջեւ, միջազգային ասպարեզում համագործակցությունը:
Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը:
Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, անշուշտ, միեւնույն չեն մեզ համար, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է, որոնց հետ մեզ կապում են փոխհարաբերությունների երկարատեւ պատմությունը, այդ թվում `մեկ պետության մեջ բնակվելը:
Ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքում մեր օրակարգը միավորող բնույթ ունի, ուղղղված է այնտեղ գտնվող երկրների սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանը, այդ տարածաշրջանում իրականացվող ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը եւ ներդաշնակեցմանը, կոլեկտիվ անվտանգության եւ սպառնալիքներին եւ մարտահրավերներին համատեղ արձագանքելու ներուժի ամրապնդմանը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը: