«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Լավրով. «Լեռնային Ղարաբաղի հիմնական խնդիրներն են պահվող անձանց վերադարձն ու ականազերծման ավարտը»

Լավրով. «Լեռնային Ղարաբաղի հիմնական խնդիրներն են պահվող անձանց վերադարձն ու ականազերծման ավարտը»

Անցյալ տարի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնական խնդիրներն են պահվող անձանց վերադարձն ու ականազերծման ավարտը», - նշել է Լավրովը: 

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան աշխատանքային ուղևորությունների վերսկսումը:

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա օրերս նրանք հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Նրանք համաձայնեցրել են տարածաշրջան իրենց ուղևորությունների վերսկսումը՝ երկու երկրների ներկայացուցիչների հետ տեղում հանդիպումների համար։ Հանդիպումներ են նախատեսված նաև Ստեփանակերտում։
Ինձ թվում է, որ այժմ նրանց գլխավոր խնդիրն է նպաստել այն դրական միտումներին, որոնք պետք է ամեն կերպ ամրապնդել՝ այդ հողի վրա ապահովելով հայկական և ադրբեջանական համայնքի գոյակցությունը, համագործակցությունը: Եվ հենց դրանումն է,հիմնական խնդիրը»
, - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։