Պաշտոնական
Լուկաշևիչը չի բացառում, որ համանախագահները մեկնեն հայ-ադրբեջանական սահման
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ու Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կարող էին մոտ ժամանակներում պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի սահման այցելելու վերաբերյալ։ Այդ մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Շատ կարևոր է, որ համանախագահներին այնուամենայնիվ հաջողվեր մոտ ժամանակներում հայտնվել տարածաշրջանում ու տեղում ճշտեր իրավիճակը, խոսել կողմերի հետ արդեն տեղում։ Կարծում եմ, որ այդպիսի հնարավորություններ կստեղծվեն ամենամոտ ժամանակներում»,-նշել է Լուկաշևիչը։