«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Լուսինե Հակոբյան. Կողմնակալ դատարանի կողմից կայացրած ակտը չի կարղ կատարվել

Լուսինե Հակոբյան. Կողմնակալ դատարանի կողմից կայացրած ակտը չի կարղ կատարվել

«Սահմանադրական դատարանը ներկայից կազմով իրավասու չէր այդ որոշումը կայացնելու»,-iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Ըստ նրա՝ նման պնդման հիմքն այն է, որ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով Սահմանադրական դատարանի անունից որոշում կայացրած ՍԴ անդամները ընտրված չեն Սահմանադրական դատարան ձևավորելու 2015թ․ սահմանադրական փոփոխություններին ընթացակարգին համապատասխան։

«Սրանից բացի կային նաև հիմնավոր պատճառներ, որոնք թույլ էին տալիս պնդելու, որ այդ դիմումի քնննությանը ՍԴ անդամներից յոթի մասնակցությունն անհնարին էր այն պատճատով, որ նրանք այս կամ այն կերպ կողմնակալ են և այս կամ այն կերպ առնչվել են սույն գործով շոշափվող տարբեր հանգամանքներին՝ տարբեր կարգավիճակներով տալով դրանց գնահատականներ»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

ՍԴ անդամներից յոթի կողմնակալության վերաբերյալ հիմնավորումներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Խոսելով մասնավորապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին՝ Լուսինե Հակոբյանն ասաց, որ Հրայր Թովմասյանը բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ՀՀԿ կառավարության ժամանակ և հենց Սերժ Սարգսյանի կողմից է նշանակվել տարբեր պաշտոնների և ըստ այդմ, ունեցել է կոնկրետ կողմնակալություն, քանի որ բուն քրեական գործով շոշափվել է Սերժ Սարգսյանի առնչությունը մարտմեկյան իրադարձություններին։

«Ողջունելի եմ համարում ՍԴ դատավոր Դիլանյանի և Թոխյանի հատուկ կարծիքով հանդես գալու դիրքորոշումը և հույս ունեմ՝ նրանք համարձակություն կդրսևորեն տալու ՍԴ անդամների կողմից կայացրած այս ապօրինի որոշման վերաբերյալ ավելի կոնկրետ իրավական գնահատական»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը չպետք է կատարվի։ 

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ