ՄԱԿ-ի Խորհրդին է ներկայացվել 250 ՀԿ-ների հայտարարությունները Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Այսօրվա՝ սեպտեմբերի 29-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին ընդառաջ, Իրավաբանների հայկական ասոցիացիան, որը համակարգում է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի եւ Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությունները, ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական Խորհրդին է ներկայացրել Կոալիցիայի եւ Ցանցի կողմից սեպտեմբերի 27-28-ին ընդունված դատապարտող հայտարարությունները՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։
- Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
- Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ այսօրվա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում փակ ձեւաչափով քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը:
Նշենք նաեւ, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ, գրում է News.am-ը: