«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Սիրիայի նախագահ. «Քաղաքականությունը հումանիզմի փոխարեն». (տեսանյութ)

Սիրիայի նախագահ. «Քաղաքականությունը հումանիզմի փոխարեն». (տեսանյութ)

Չորս օր է պահանջվել, որպեսզի ՄԱԿ-ի շարասյունը կարողանա հատել թուրք-սիրիական սահմանը։ Հրատապ օգնությունը Սիրիա չի հասել ինչպես տարբեր զինյալ խմբավորումների կողմից ստեղծված լոգիստիկ խոչընդոտների, այնպես էլ Սիրիայի դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով։

Նշենք՝ մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիֆիթսը կարգադրել է 25 մլն դոլար տրամադրել երկրաշարժից տուժած Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ ՄԱԿ-ն արդեն 25 մլն դոլար փոխանցել էր։

Վերջին տվյալների համաձայն Սիրիայում երկրաշարժից 3 հազար 513 մարդ է զոհվել, ավելի քան 5 հազարը  մարմնական վնասվածքներ են ստացել։

Նշենք, որ աղետի հետևանքների դեմ Թուրքիայում պայքարում են  տասնյակ երկրները։ Հազարավոր փրկարարներ, այդ թվում՝ Հայաստանից, աշխատում են աղետի գոտիներում։ Ֆինանսական և այլ տեսակի օգնություն են առաջարկել բազմաթիվ օտարերկրյա պետություններ։

Իսկ Սիրիայում իրավիճակն անհամեմատ ծանր է, մինչ օրս աղետի գոտիներին օգնություն են ցուցաբերել հատուկենտ երկրներ՝ Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, որոշ արաբական երկրներ։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը իր կնոջ հետ միասին այցելել է Հալեպի համալսարանական հիվանդանոց, որտեղ բուժվում են երկրաշարժի հետևանքով վիրավորները։
Նա դատապարտել է Արևմուտքի արձագանքը՝ հումանիտար իրավիճակը քաղաքականացնելու համար։

«Արևմուտքում գոյություն չունի հումանիտար իրավիճակ, այդ իսկ պատճառով Սիրիայում տիրող կացության քաղաքականացումը նրանց համար բնական է»,- ասել է Սիրիայի առաջնորդը։

Վերջին տվյալների համաձայն Թուրքիայում  երկրաշարժերի հետևանքով 20 665 մարդ է մահացել,ավելի քան 80 000 տուժած կա», տեղեկացնում է AFAD-ը:։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին` ժամը 05.17-ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում