Կարեվոր
Ասուլիս քաղաքապետարանում՝ Մաշտոցի պուրակում ծառահատման և կառուցապատման թեմաներով (ուղիղ)
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից.
«Մաշտոցի պուրակի մուտքի մոտ օրերս տեղի ունեցած ծառահատման և գոյություն ունեցող սրճարանի նոր կառուցապատման, ինչպես նաեւ, մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին վերաբերող թեմաներով հրավիրում ենք մամուլի ասուլիս։
Ասուլիսին կմասնակցեն՝
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը,
- Կենտրոն վ/շ ղեկավար Ավետ Պողոսյանը,
- «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանը
Ասուլիսին ներկա կլինի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը»։
Հիշեցնենք, Մաշտոցի պուրակում սրճարան է կառուցվում, ինչի արդյունքում մի քանի օր առաջ չորս հաստաբուն ծառ է հատվել: Արդեն մի քանի օր է՝ բնապահպաններն ու ֆեյբուքյան օգտատերերն ահազանգում են հատումների մասին՝ հիշեցնելով, թե ինչպես էին պայքարում պուրակի ծառերի համար, երբ քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր: