«Մարդու իրավունքների խախտումները 44-օրյա պատերազմի ընթացքում» զեկույցի ներկայացումը (տեսանյութ)
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» խորագրով փաստահավաք զեկույց են ներկայացում հրավիրված քննարկմանը։
Փաստահավաք զեկույցը, որը պատրաստվել է վերոհիշյալ կազմակերպությունների կողմից, հիմնավոր ներկայացնում է պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել Արցախի բնակչության դեմ 2020 թվականի աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով։
Մասնավորապես, զեկույցում ներկայացված են փաստեր Արցախի բնակչության կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, առողջության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի, սեփականության իրավունքների խախտումների, շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության դեմ հանցագործությունների, լրագրողների թիրախավորման, վարձկանների ներգրավման, պատերազմի վարման արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու մասին։