Պաշտոնական
Մարգարիտ Ազարյանը՝ ՀՀ նախագահի օգնական
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ ապրիլի 15-ին կարգադրություն է ստորագրել.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական»:
Հիշեցնենք,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանը վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից ազատվել է:
Նշենք, որ Մարգարիտա Ազարյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է: