Աշխարհ
Մարուքյան. ԱՄՆ սենատի անդամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սպասված վատ սցենար ԱՄՆ սենատում
Այսօր Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ սենատի անդամ Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ:
Պարզաբանեմ. ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևն ընդունված է և այս մասով այլևս ոչինչ չեն կարող անել, իսկ այ ԱՄՆ սենատում նման բանաձև ընդունելու գործընթացն այս պահին կասեցվել է մեկ սենատորի կողմից կիրառված վետոի շնորհիվ»: