Պաշտոնական
Մարությանը հրապարակեց քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարների չափը (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքիի իր էջում հրապարակել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարների չափը։ Նրա խոսքով, որոշում է կայացվել պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես պլանավորած է եղել 2017 թվականին և հաստատված 2018 թվականի բյուջեով։
- Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 688 հազար դրամ։
- Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի պարգևավճարը եղել է 886 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 637 հազար դրամ։
- Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան - 637 հազար դրամ,
- Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյան – 937 հազար դրամ,
- Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան – 637 հազար դրամ։
Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, ապա բոլոր 12 ղեկավարները ստացել են 288 հազար դրամ։
Հայկ Մարությանը նշեց, որ ինքն անձամբ ոչ մի դրամ չի ստացել, իսկ ցուցակի մնացած հատվածը կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։