Մատենադարանի տնօրենության և գիտաշխատողների միջև ճեղքվածք գոյություն ունի, ինչը լուրջ խնդիր է
«Ազատություն»-ով լսեցի, որ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը չի մասնակցել Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային խոշոր գիտաժողովին: Կառավարական շրջանակներում մի քիչ փորփրելուց հետո, պարզվեց, որ գաղափարը հղացել են Մատենադարանի գիտաշխատողները: Խզմալյանը, որպես Մատենադարանի տնօրեն, Նիկոլին տեղեկացրել է այդ միջոցառման մասին։
Փաշինյանը տվել է իր համաձայնությունը, բայց կարգադրել է, որ գիտաժողովում քաղաքական հարցեր չքննարկվեն։ Այդպիսի մտադրություն Մատենադարանի գիտաշխատողները չեն էլ ունեցել, որովհետեւ նրանց գաղափարը բացառապես եղել է Տեր-Պետրոսյանի՝ որպես գիտնականի եւ ոչ թե քաղաքական գործչի, վաստակի գնահատումը։ Մեծ հաշվով, պարոն Խզմալյանի պահվածքում որեւէ արտառոց բան չկա։ Նա ոչ թե գիտնական է, այլ սովորական պետական պաշտոնյա։ Բայց սա էլ ցույց է տալիս ու ճեղքվածք գոյություն ունի Մատենադարանի տնօրենության եւ գիտաշխատողների միջեւ, ինչը լուրջ խնդիր է։
Նշենք, որ նույն խնդրին անրադարձել է նաև 168.am-ը. «Մենք նկատեցինք, որ Առաջին նախագահին դիմավորողների մեջ բացակայում է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, նա չի «երևացել» նաև գիտաժողովին: Փոխարենը՝ Տեր-Պետրոսյանին դիմավորել է Մատենադարանի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը:
Այս դրվագը գուցե աննկատ անցներ, եթե Արա Խզմալյանը Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճը տրամադրած չլիներ Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» արշավի դասընթացների անցկացման համար, բայց հատկապես անձամբ դիմավորած չլիներ Մատենադարան այցելած Աննա Հակոբյանին և նրա հյուրերին»:
Եվ այս դեպքում այլ բան չի մնում, քան ենթադրել՝ Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգի հովանավորությունը վայելող պարոնը չէր կարող համարձակվել հարգել Առաջին նախագահի գիտական կենսագրությունը»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:


