Պաշտոնական
«Մե՛ր քայլը» նախաձեռնությունն ի պաշտպանություն Ամուլսարի, երթ կանցկացնի
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:30-ին, «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով կիրականացնի քայլերթ` ի պաշտպանություն Ամուլսարի:
Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միանալու են նաև Սարի պահապանները:
Ստորև ներկայացնում ենք նախաձեռնած երեք երթուղիները:
1. Երթուղի-1 / 18:30
- Սկզբնակետը՝ Զորավար Անդրանիկի Արձանի առաջ՝ Տիգրան Մեծ փողոց։
- Հանրապետության Հրապարակ
- Աբովյան Փողոց
- Հյուսիսային Պողոտա
- Ազատության Հրապարակ
2. Երթուղի-2 / 18:30
- Սկզբնակետը՝ Բաղրամյան Մետրոյի հարակից տարածք։
- Բաղրամյան փողոց
- Ֆրանսիական հրապարակ
- Սայաթ-Նովա փողոց
- Ազատության Հրապարակ
3. Երթուղի-3 / 18:30
- Սկզբնակետը՝ Քաղաքապետարանի հարակից տարածք։
- Գ. Լուսավորիչ փողոց
- Մաշտոցի պողոտա
- Ազատության Հրապարակ
Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում` 20:00-ին:
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն
Թարմացված