«  Մարտ 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մեղադրյալ Քոչարյանի գործով դատական նիստերը դռնբաց են լինելու

Մեղադրյալ Քոչարյանի գործով դատական նիստերը դռնբաց են լինելու

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին բավարար ժամանակ տրվել է Մարտի 1-ի գործի նյութերին ծանոթանալու համար, ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Մենք կարծում ենք, որ տրված ժամանակը լիարժեք բավարար է այդ ծավալի քրեական գործով: Այստեղ գերխնդիրը ՝ իրավական առումով մեկն է՝ ոչ թե պաշտպանը քանի էջ կարող է կարդալ օրական, այլ որքանով հնարավոր կլինի ապահովել կոնկրետ մեղադրյալի պաշտպանության  արդյունավետ իրականացումը:

Մենք էլ գնահատել ենք, որ եղած ժամանակահատվածը բավարար է այդ ծավալի նյութերին, այդ սուբյեկտների կողմից ծանոթանալու: Շտապելու ոչինչ չկար, բայց բոլոր դեպքերում գիտեք, մենք սահման ունենք՝ քրեական գործերը ողջամիտ ժամկետներում քննության»:

Գլխավոր դատախազի խոսքով, գործի քննության նիստերը դռնբաց են լինելու, միաժամանակ չբացառելով, որ կլինեն հատվածներ, որոնց հրապարակային քննությունն իրականցնելու արգելք կդրվի:

Արթուր Դավթյանը չբացառեց նաև, որ ինքը նույնպես ներկա կգտնվի նիստերին, որպես մեղադրող կողմ: