«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Մի ինքնաթիռ «ձերբակալվել է» Երևանում, մեկն էլ տեղ չի հասել. Sputnik Արմենիա

Մի ինքնաթիռ «ձերբակալվել է» Երևանում, մեկն էլ տեղ չի հասել. Sputnik Արմենիա

Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է «Авиаторщина» Telegram ալիքը։
«S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված մեքենայի վարձակալը VP-BSZ գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ «S7 Airlines»-ը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հարկադրված է եղել մասնակիորեն կրճատել թռիչքային ծրագիրը՝ կապված սահմանված սահմանափակումների հետ և չեղարկել միջազգային ուղղություններով որոշ չվերթեր:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Ուրալյան ավիաուղիների» Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր այդպես էլ Երևան չի հասել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնաթիռն օդ է բարձրացել է Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից՝ Երևանի «Զվարթնոց» ուղևորվելու համար, այնուհետև վայրէջք է կատարել Մինվոդիում, ապա վերադարձել Մոսկվա։

«Ուրալյան ավիաուղիների» Երևան-Մոսկվա չվերթը պետք է կայանար ժամը 15։15-ին։ Այն, որ թռիչքը չի կայանալու, ուղևորներն իմացել են արդեն օդանավակայանի սահմանային վերահսկողությունն անցնելուց հետո։ «Sputnik Արմենիայի հետ զրույցում ուղևորներից մեկը հայտնել է, որ չվերթի չեղարկման պատճառների մասին իրենց մանրամասներ չեն հայտնել, գրանցել են կոնտակտային տվյալներն ու խոստացել են հավելյալ տեղեկացնել՝ չվերթի իրականացման մասին»։

Ըստ «Sputnik Արմենիա»-ի նա փորձել է տեղեկությունները ճշտել  Քաղավիացիայի կոմիտեից։ Չվերթի չեղարկման պատճառների մասին կոմիտեում տեղյակ չեն։