Պաշտոնական
Մնացականյանը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Մոսկվայի և Երևանի համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել:
Կողմենը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
«Նախարարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության հրատապ թեմաները: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ», - նշված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: