«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Մոգերինի. Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ առաջընթացի հասնելու հույս է տալիս

Մոգերինի. Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ առաջընթացի հասնելու հույս է տալիս

Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ԵՄ-Ադրբեջան ասոցիացիայի խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վինեննայում կայացած վերջին հանդիպումը դրական Էր: Այն, հունվարին փարիզյան համաձայնության, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման հետ միասին, մեզ որոշ հույս Է տալիս, որ գործընթացն առաջ կշարժվի, եւ որ երկու երկրները կկատարեն պարտավորությունները եւ բանակցություններ կվարեն առանց նախապայմանների»,- ասել Է Մոգերինին:

Ռուսաստանը մշտապես ամենաակտիվ դերն է խաղացել և շարունակելու է խաղալ ղարաբաղյան կարգավորման հարցում։ Այս մասին ONA ադրբեջանական պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում` ԵԱՀԿ Մինսկի  համանախագահ-երկրների մայրաքաղաքներից մեկում, հանդիպման ժամկետները համաձայնեցված են, հինգշաբթի հայտնել է ադրբեջանական ԱԳՆ-ի ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Հիշեցնընք, մարտի 29-ին Վիեննայում կայացել Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հանդիպումը: 

Նյութը հասանելի է նաև ռուսերեն