Քաղաքական
Մոսկվան 3 անգամ մերժել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երեք անգամ դիմել են Մոսկվայի քաղաքային իշխանություններին հանրահավաք կազմակերպելու համար, և երեք անգամ էլ այդ դիմումները մերժվել են:
Հետաքրքիրն այն է, որ երկու անգամ Քոչարյանի կողմնակիցները դիմել են «Ազատություն քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին»
կարգախոսով հանրահավաք կազմակերպելու համար,իսկ երրորդ անգամ ցանկացել են հավաքը նվիրել 1997թ. ստորագրված Հայ-ռուսական մեծ համաձայնագրի ստորագրման հերթական ամյակին: Քոչարյանի կողմնակիցները ուզում են այդ համաձայնագիրը ևս սեփականաշնորհել»: