Այսօր Մյասնիկ Մալխասյանի ծննդյան օրն է. Շնորհավո´ր տարեդարձդ, Զինվոր (տեսանյութ)
«Այսօր մի շատ լավ մարդու՝ Մյասնիկ Մալխասյանի ծննդյան տարեդարձն է. 88-ի Արցախյան համաժողովրդական զարթոնքի ակունքներում կանգնած, Ապարանի կամավորական ջոկատի կազմավորման հիմնադիր կազմակերպիչներից ,
1995թ,1998թ,2008թ Աժ պատգամավոր, 99-2008 Երկրապահ փոխնախագահ, հայրենասեր, ազնիվ , երբեք կոմպրոմիսի չգնացսղ, իր դիրքն ու հեղինակությունը երբեք չչարաշահող, հավատարիմ իր դավանած արժեքներին, սկղբունքային, անգամ եթե դա կվնասեր իր և ընտանիքի բարօրությանը, համեստ՝ իր ապրած կյանքով, իր կենցաղով, ավելորդ մեծարումների կարիք չունեցող ,մնաց իր հայրենիքի նվիրյալ:
Շնորհավո´ր, տարեդարձդ , Զինվոր»
2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը աջակցել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Քաղաքական հաշվեհարդարի արդյունքում, շինծու մեղադրանքների հիման վրա 2008-ի մարտի 2-ից Մ. Մալխասյանը գտնվում էր ապօրինի ազատազրկման մեջ՝ պետական իշխանության յուրացման եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու անհեթեթ մեղադրանքները։
Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիման վրա, 2009թ. հունիսի 22-ին ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020 թվականին որոշում հրապարակեց Մյասնիկ Մալխասյանի գործով. Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը հաղթեց Եվրադատարանում:
Մյասնիկ Մալխասյանը ծնվել է 1961-ի փետրվարի 15-ին, Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում։ 1978-ին ավարտել է Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի միջնակարգ դպրոցը` գերազանց գնահատականներով։
1986-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1985-87թթ սովորել եւ ավարտել է ԵՊՀ-ի հասարակական մասնագիտությունների գծով միջազգային հարաբերությունների ֆակուլտետը` միջազգայնագետ-պրոպագանդիստի որակավորմամբ։ 1987-ին աշխատել է որպես ֆիզիկայի ուսուցիչ։ Այնուհետեւ նշանակվել է Չքնաղ գյուղի դպրոցի տնօրեն։ Ընտրվել է գյուղական խորհրդի պատգամավոր։
Մյասնիկ Մալխասյանը եղել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից։ 1989-ին Չքնաղ գյուղի դպրոցում մի խումբ ընկերների հետ հիմնադրել է «Զարթոնք» կազմակերպությունը։ 1990-ից Ապարանի Երկրապահ ջոկատների հիմնադիրն ու ղեկավարն է։ 1990-1994թթ մասնակցել է Շահումյանի շրջանի, Արցախի եւ Հայաստանի սահմանների պաշտպանությանը։
1990-ին ընտրվել է Ապարանի շրջխորհրդի պատգամավոր։ Նույն թվին ընտրվել է Ապարանի շրջխորհրդի առողջապահության, երիտասարդության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ շրջխորհրդի նախագահության անդամ։
1995-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր, եղել է պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ։
1995-ից Արագածոտնի մարզի Երկրապահ խորհրդի ղեկավարն է։ 1997-ին նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ։ 1999-ին վերընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր։
2000-ի մայիսի 14-ին, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, տարաձայնություններ ունենալով «Միասնություն» խմբակցության ղեկավարության հետ, 12 պատգամավորներով դուրս են եկել խմբակցությունից եւ ստեղծել «Հայաստան» պատգամավորական խումբը։ Եղել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական հանձնաժողովի եւ ԵԽԽՎ պատգամավոր, Ստրասբուրգում մասնակցել է Վեհաժողովի` ԵԽ-ին Հայաստանի անդամակցության պատմական նիստին։
2000-ի փետրվարին կառավարական հանձնաժողովի կազմում մասնակցել է զորավար Անդրանիկի աճյունը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատնից հայրենիք տեղափոխելուն, իսկ նույն թվականի մայիսին` համանման առաքելությամբ Դրոյի աճյունը Բոստոնից Հայաստան տեղափոխելուն։ Պարգեւատրվել է «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Երկրապահ», «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան», Արցախի շքանշաններով։
Մյասնիկ Մալխասյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) անդամ է:
Նա ամուսնացած է, ունի 2 որդի։
Մյասնիկ Մալխասյանն այսօր առողջական լուրջ խնդիրներ ունի: