Պաշտոնական
Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) այսօր հրապարակած որոշմամբ մերժեց Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը:
Նախշուն Տավարացյանի՝ վերջերս ստանձնած ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ նիստ էին հրավիրել խորհրդի 9 անդամներից 3-ը` Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը: Նիստը մեկնարկել էր երեկ և հետաձգվել:
Որպես վկաներ հրավիրված ԲԴԽ անդամի նախկին թեկնածուներ՝ Սուրեն Անտոնյանը և Միքայել Ստեփանյանը նիստին չեն ներկայանալու: ԲԴԽ անդամները նշել էին, որ Սուրեն Անտոնյանը վատառողջ է, իսկ Միքայել Ստեփանյանը գտնվում է արձակուրդի մեջ: ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանն առաջարկել էր նիստը հետաձգել, սակայն առաջարկը 3 կողմ, 5 դեմ ձայնով մերժվել էր: