Նիկոլ Փաշինյանին ուղղված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակն ստացել են և ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ Հոկտեմբերի 27-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Նաիրի Հունանյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա: