«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Նոր կարգավորումներ բնական գազի սպառողների համար

Նոր կարգավորումներ բնական գազի սպառողների համար

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 24-ի նիստում ընդունվեց որոշում, որով համապատասխան փոփոխություններ են կատարվում բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում, մասնավորապես.

Ավելացվեցին մատակարարի կողմից բաժանորդին վճարվող տույժերը: Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված պահանջների խախտման դեպքում բաժանորդին կվճարվի տույժ վերջինիս ծախսած բնական գազի միջին արժեքի 30 տոկոսի (ներկայիս 20 տոկոսի) չափով, բայց ոչ ավելի քան 2500 (ներկայիս 2000) դրամը.

  • Սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով մատակարարին պարտավորեցվեց վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին գազամատակարարման վթարային ընդհատման և վերականգնման կանխատեսվող ժամկետի մասին.
  • Երկարաձգվեց առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման ժամկետը՝ գործող 3-օրյա ժամկետը փոխարինելով 6-օրյա ժամկետով, ինչը հնարավորություն կտա օպտիմալացնել մատակարար ընկերության ծախսերը.
  • Բարելավվեց գազիֆիկացված բնակավայրում գտնվող և մինչև 100 խմ ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դեպքում բաժանորդների կողմից վճարված միացման վճարի փոխհատուցման կարգը: Նախկինում բաժանորդների կողմից վճարված միացման վճարի փոխհատուցման գումարը, որոշ դեպքերում կազմում էր բացասական մեծություն և չէր նվազեցվում բաժանորդների կողմից սպառված բնական գազի ծախսից: Փոփոխությունների արդյունքում յուրաքանչյուր սպառողական խմբի համար մատակարարված բնական գազի արժեքից նվազեցվող գումարի տոկոսային մեծության 5 տոկոսից ցածր լինելու դեպքում կընդունվի հավասար 5 տոկոսի: 

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 1-ից: