«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Օրինապահ քաղաքացուն հանցագործ դարձնելու նուրբ արվեստը

Օրինապահ քաղաքացուն հանցագործ դարձնելու նուրբ արվեստը

2021 թվականի օգոստոսի 25-ին, քաղաքացի Վահագն Բունիաթյանը գնացել է «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառ, գնել է ռուսական, գործարանային արտադրության «Волк" сталь» որսորդական դանակ և ուսապարկի մեջ դնելով` վերադարձել աշխատավայր։ Տուն գնալիս, մետրոյի «Բարեկամություն» կայարանում ոստիկանները նրան կանգնեցրել են, հրավիրել մետրոպոլիտենի պահպանության բաժին։ Ոստիկանները ապօրինի խուզարկել են Վահագն Բունիաթյանին` առանց խուզարկության օրդեր ներկայացնելու, պայուսակից հանել են որսորդական դանակն ու հոգեբանական ճնշումներ են գործադրել Վ. Բունիաթյանի վրա, մասնավորապես` ահաբեկել են` սպառնալով, թե դանակ տեղափոխելը քրեորեն պատժելի արարք է և նրան սպառնում է ազատազրկում։

Վահագն Բունիաթյանը պատասխանել է, թե` ազատ վաճառքում գտնվող դանակ գնելն ու ուսապարկի մեջ տեղափոխելը չի կարող քրեորեն պատժելի արարք լինել։

Այնուհետև ոստիկաններն ասել են. «Եթե դանակը թողնես էստեղ ու ստորագրես արձանագրությունը` ազատ ես»։

Վահագն Բունիաթյանը շեշտել է այն փաստը, որ ինքը օրինապահ քաղաքացի է և չի իմացել, թե ուսապարկի մեջ դրած դանակ տեղափոխելը կարող է ընդունվել իբրև քրեորեն պատժելի արարք։ Պատրաստակամություն է հայտնել` դանակը հանձնելու և արձանագրությունը ստորագրելու մասին։ Ապա` ստորագրել է արձանագրությունը։

Սրանից հետո, Վահագն Բունիաթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով։ Մեղադրական եզրակացության մեջ գրված է. «Վահագն Բունիաթյանը ամբողջությամբ ընդունել է մեղքը և զղջացել կատարվածի համար (մեջբերման ավարտը)»։ Փաստ է նաև, որ  Վահագն Բունիաթյանը կամավոր հրաժարվել է դանակից։

ՀՀ քրեական օրենսգքի նույն` 235-րդ հոդվածի 5-րդ կետում գրված է. «Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Այս կետի համաձայն, Վահագն Բունիաթյանը պետք է ազատ արձակվեր հենց մետրոպոլիտենի պահպանության բաժնից։ Սա չի արվել, ինչը, առնվազն, զարմանք է հարուցում։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքի նույն` 235-րդ հոդվածի 5-րդ մասով, որտեղ` հոդվածի 1-ին կետն  ասվում է. «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է...»։ Բնավ պարզ չէ, թե ինչ կարող է ենթադրել «ապօրինի» բառը այն դեպքում, երբ`

  •  «Վերնիսաժում», Երևան քաղաքի այլ խանութներում և «Լիստ.ամ» կաքում ազատ վաճառվում են գործարանային արտադրության որսորդական դանակներ, իսկ վաճառողները ՀԴՄ կտրոններ են խփում սառը զենք վաճառելիս։  
  • Ամեն օր, սառը զենք համարվող դանակներ են վաճառվում ոստիկանների, օրենքին ծառայող, պետական այլ անձանց ներկայության պարագաներում։

Քաղաքացի Վահագն Բունիաթյանի գործը լսվել է 2021 թվականի հոկտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Ա. Դանիբեկյան)։ Դատական նիստի ընթացքում քաղ. Վ. Բունիաթյանի պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանը բարձրաձայնել է վերոնշյալ երկու հարցերը, բայց դատարանն այս հարցերին սպառիչ պատասխաններ չի տվել։ Նաև` պաշտպան Ֆ. Սարգսյանը դատավորի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ որսորդական դանակն իր պատյանով գտնվում էր Վ. Բունիաթյանի ուսապարկի հատակում, դանակի վրա դրված էին այլ իրեր, իսկ ուսապարկը Բունիաթյանի մեջքին էր` երկու ուսագոտիով։ Սա նշանակում է, որ մեղադրյալ Բունիաթյանը չէր կարող հանցավոր մտադրություն ունենալ, քանի որ դանակն իր վրա չի կրել, և դանակը չի եղել ձեռքի համար հասանելի տեղում։ Մեղադրյալ Վ. Բունիաթյանը դատարանում հայտարարեց, որ դանակը գնել է որպես սուվինիր, կամ էլ` եթե որսորդության գնա։ Վ. Բունիաթյանը որսորդ չէ, երբեք չի զբաղվել որսորդությամբ, չունի որսորդ ընկերներ։  Դատական նիստի ժամանակ պաշտպան Ֆ. Սարգսյանի այս փաստարկները ևս անտեսվեցին։ 

Այսպիսով, ակնհայտ է այն փաստը, որ մեղադրյալ Վահագն Բունիաթյանի դեպքում առկա է`

  • Պաշտոնական լիազորությունների չարաշահում ոստիկանների կողմից։
  • Պաշտոնական լիազորությունների չարաշահում դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից։

Չնայած` ՀՀ օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետը նախատեսված է հենց պաշտոնական լիազորությունների չարաշահումները զսպելու համար։

Վահագն Բունիաթյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով։ Պատիժը` տուգանք 300.000 ՀՀ դրամի չափով։

Պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանը վարչական բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննչական դատարան։ Նիստը կկայանա 2022 թվականի հունվարի 27-ին, ժամը 15։00-ին։

Ջուլիետա Ներսիսյան