Հասարակություն
«Ոսկե ծիրանը» բացվեց հայ գերիներին ազատ արձակելու կոչով (տեսանյութ)
Երևանում «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգելով Արցախյան պատերազմի զոհերի և կինոաշխարհից հեռացավ անվանի դեմքերի հիշատակը, մասնավորապես, Կիմ կի Դուկի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Բարտրան Տավեռնիեի։
Բացի այդ, էկրանին հայտնվեց գրություն, որտեղ նշված էր. «Ազատություն բոլոր հայ ռազմագերիներին»։
Այս տարի «Ոսկե ծիրանը» մեկնարկեց առանց կարմիր գորգի. պատճառը մեկ տարի առաջ տեղի ունեցած 44–օրյա պատերազմն ու դրա հետևանքներն են։
Նշենք, որ «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը, որին կմասնակցեն մի շարք պատվավոր հյուրեր:
«Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: