Ոստիկանական մեծաթիվ ուժեր Թալինում. լրացված (ուղիղ)
Այս պահին Թալինում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացել. Քիչ անց այստեղ տեղի է ունենալու Թալին խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
Նշենք, որ թեև ՔՊ-ն Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել է 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը («Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը»), որոնք առանձին-առանձին անհամեմատ քիչ ձայն են ստացել, կոալիցիա են կազմել եւ մտադիր են իրենց կազմից ընտրել համայնքի ղեկավար:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Զարթոնք» կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ոստիկանության Թալինի բաժին: Բացի այդ, «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից:
Լրացված.
Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը:
Սափեյանին կողմ է քվեարկել «Հայք» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը: