Ովքեր կկարողանան մուտք գործել ԱՄՆ նոյեմբերի 8-ից հետո
Սպիտակ տունը ներկայացրել է, թե ովքեր կկարողանան մուտք գործել ԱՄՆ նոյեմբերի 8-ից հետո, երբ հանվեն 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված երկիր մուտքի սահմանափակումները:
Ներկայումս ԱՄՆ թռիչքների արգելքը տարածվում է տասնյակ երկրների վրա՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Եվրոպայի մեծ մասը, Չինաստանն ու Հնդկաստանը, բայց չի տարածվում Ռուսաստանի վրա՝ այժմ Ռուսաստանից հնարավոր է մեկնել Միացյալ Նահանգներ։
Նոր փոփոխություններից հետո՝ նոյեմբերի 8-ից, ԱՄՆ մուտք գործել ցանկացողները պետք է պատվաստված լինեն կա՛մ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կա՛մ ԱՄՆ կարգավորող մարմնի կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով։
Հոկտեմբերի 25-ին նախագահ Ջո Բայդենի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ նշվում է, որ կանոնը չի տարածվում մինչեւ 18 տարեկան երեխաների, բժշկական հակացուցումներ ունեցող մարդկանց վրա: Բացի այդ, նախատեսված է հումանիտար բացառությունների սահմանափակ շրջանակ։
Լիովին պատվաստված են համարվում նրանք, ովքեր վերջին պատվաստումը կատարել են թռիչքից առնվազն երկու շաբաթ առաջ, եթե խոսքը վերաբերում է հաստատված պատվաստանյութին:
Ավելին՝ այստեղ: