«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


«Պապիկյան Սուրեն, ժուլիկ կարգալույծներից առաջ ու հետո էս տղերքին հիշիր»

«Պապիկյան Սուրեն, ժուլիկ կարգալույծներից առաջ ու հետո էս տղերքին հիշիր»

Ձախ նկարում 44-օրյա պատերազմում անհետ կորած, հայր Մկրտիչն է,  ձախից աջ նկարում՝ 44-օրյա պատերազմում զոհված գնդերեց Նարեկ սարկավագն է։ Երրորդ նկարում՝ 44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ սարկավագն է...

Սյուզի Բադոյանը գրում է.

«44-օրյա պատերազմի մասնակից անհետ կորած գնդերեց  Հայր Մկրտիչ Կարապետյանն է, զինվորագրվել էր կյանքի ու խաչի համար:

Վերջին անգամ  2 զոհ ունեցանք բանակային քահանաներից, իսկ ինքը  մինչ օրս անհետ կորածների շարքում է .. 
Պարտական ես Պապիկյան Սուրեն,  դու պարտական ես այս մարդկանց` քո սրտիկներով, խրախճանքով, դաչաներով ու թանկ տներով կյանքիդ համար , այ քպ

Ժուլիկ կարգալույծներից առաջ ու հետո էս տղերքին հիշիր

Ու ամաչիր քո ստորագրած հրամանի համար գնդերեցների 20 տարվա ստորաբաժանումը ստեղծվեց 2011-12 թվերին,  երբ քո նմանները դանակահարել են հրամանատարին ու նստել( թեւ դու դա թաքցրել ես մարդկանցից) ,երբ զինվորը ծեծել կամ սպանել  է ծառայակցին, ստորացրել ընկերոջը .. եւ այլն , էս կարգի լկտիություննների դեմն առնելու համար ստեղծվեց  քահանաների գունդը ու խելոք մարդիկանց ձեռքով,  որպեսզի բանակային կյանքը դարձնեն մարդկյին ոչ թե բնազդներով կառավարվող կանոնավոր կարգապահ ու քրիստոնեական արժեքներ կրող տղերքի համար։ Դա արվեց որ գիտակցություն փոխվի, վարք ու մտածողություն, որ քահանաները հանդարտվեց են խաղացողներն աղոթքներով, խոստովանություններով մեղմում ներքին  լարումները  , ոչ թե խուժաննրի ինքնասպանությունների որջ   դառնա 
հիմա դու ուզում ես վերադարձնել բանակը քո պատկերացումների որջը, հա՞

Դու հանեցիր քահանային զինվորականի կյանքից , քանի որ  ձեր պահանջները չկատարեցին ու չդավաճանեցին Վեհափառ հորն ու մեզ` հային

 Պիղծեր 
 Ձեր ատելությունը  միայն Վեհափառ հոր հանդեպ չէ, դուք ատում եք մեզ,  ատում եք զինվորին , ատում եք քահանային, ատում եք մտավորականին ու  այն բոլոր արժեքները, որոնք ձեւավորում են ձեր տեսակը մերժող իսկական հային, որակապես նորմալ հաին 
Գրողի ծոցը գնաք, փթիրներ»

Նիկողոս Հովհաննիսյանը գրում է.

«Այսօր պապիկյան սուրեն կոչված ՊՆ-ը հրամանագիր է ստորագրել՝ որով լուծարում է գնդերեցների գործունեությունը զինված ուժերում, որը՝ փոխադարձ պայմանագրով ամրագրվել էր 1997թ-ին, Գարեգին Ա կաթողիկոսի և Սպարապետ  Վազգեն Սարգսյանի միջև։ 29 տարի այն գործում էր անխախտ, մինչև Արցախի հանձնումն ու ՀՀ օկուպացիան։

Նկարները հատուկ եմ դրել։ 
Ձախ նկարում 44-օրյա պատերազմում անհետ կորած, հայր Մկրտիչն է, աջ նկարում՝ 44-օրյա պատերազմում զոհված՝ գնդերեց Նարեկ սարկավագն է։

Եվ այսպիսի բազում գնդերեցներ՝ ովքեր տարիների բեղմնավոր աշխատանք են կատարել զինված ուժերում՝ ապահովագրելով նաև, աղանդների ներխուժումից՝ զինված ուժեր։

Այսօր լուծարվեց Գնդերեցների ինստիտուտը։ Աստված պահի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայաստան և Արցախ աշխարհը»։

Լիանա Համբարձումյանը գրում է.

«Սիրելի Ռուստամ սարկավագն է։ 44-օրյա պատերազմում Մարտունիի Կարմիր Շուկայում է զոհվել: Ընդամենը 24 տարեկան էր։ Ճիշտ այնքան, որքան ես եմ հիմա։ Բանակում իրեն «խաչ նվիրող Ռուստամ» էին ասում, որովհետև զինվորների համար խաչեր էր պատրաստում։
……
Որտե՞ղ են եղել հոգևորականները կռվի ժամանակ…
Կռվելիս…կռվելի’ս են եղել»։

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը:
Պապիկյանի արձակած հրամանի 3-րդ կետի 3-րդ ենթակետի տրամաբանությունն այն է, որ գնդերեցների համար Զինված Ուժերում առանձին հոգևոր ծառայության համակարգ են ստեղծելու, և այս «հոգևոր ծառայության աշխատակիցներ» կարող են լինել նաև ոչ հոգևորական անձինք, որի համար պարտադիր պայման է ընդամենը հոգևոր կրթություն ստանալը, օրինակ՝ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետն ավարտած լինելը։
Փաստորեն, նրանց մեջ կարող են լինել նաև ոչ հոգևորականները, ինչպես նաև կարգալույծ քահանաները։

Սույն որոշմամբ փորձ է արվում Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի նվիրապետական կարգի ներքո հոգևոր ծառայություն մատուցած անձանց մուտքը արգելել զինված ուժերի համակարգ։