«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Փաշինյան. «Կառավարության հարվածի ուժն իրենց ծնոտին կզգան»

Փաշինյան. «Կառավարության հարվածի ուժն իրենց ծնոտին կզգան»

Գազալցակայանների շուկայում կառավարությունը որևէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, և թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, չարաչար սխալվում են: Ես էլի զգուշացնում եմ, արդեն վերջին անգամ`մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանա: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական»,- ասաց նա:

Վարչապետը  հանձնարարեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին և Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին մեկ-երկու օրվա ընթացքում իրեն զեկուցել արձանագրած պատճառների և արդյունքների մասին։