«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Փաշինյանի, Քոչարյանի և Սարգսյանի շահերն առաջին անգամ համընկան. Առավոտ

Փաշինյանի, Քոչարյանի և Սարգսյանի շահերն առաջին անգամ համընկան. Առավոտ

«Առավոտը» գրում է. «Պատմական առումով էական է միայն քաղաքական բովանդակությունը. ի՞նչ առաջնահերթություններով են առաջնորդվել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը կործանման շեմին գտնվող Հայաստանի ապագայի տեսանկյունից:

Տեր-Պետրոսյանը մեկ կարեւոր արձանագրում արեց. Հայաստանի նախկին երեք նախագահների միասնական հանդես գալու գաղափարը՝ Քոչարյանն ու Սարգսյանը յուրաքանչյուրն իր նկատառումներից ելնելով՝ մերժելով, հայտնվել են այսօր գործող վարչապետի հետ նույն շահերի դաշտում...

Երեկվանից տարբեր ցնցումների մեջ ընկած, ամեն օր ազգին իրենց վեհ կարծիքը ներկայացնելու մոլուցքով տառապող համացանցային «մտածողների» ու «փորձագետների» համար հատուկ կրկնեմ՝ Հայաստանի նախկին երեք նախագահների հնարավոր դաշինքը, իրապես կարող էր Հայաստանի պետականության համար վճռորոշ քայլ դառնալ: Որքան հասկանում եմ, այդ հնարավոր դաշինքի ձեւավորման գործընթացից անմասն չեն եղել նաեւ Արցախի նախկին նախագահները:

Մեր համացանցային իրականությունից վերացել է «պետությունը», «հանուն պետությանը», «հանուն՝ հայկական մնացած Արցախի», «հանուն Սյունիքի», «հանուն Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականության», «հանուն Հայաստանի հանրապետության ինքնիշխանության պահպանման» հրամայականների գիտակցումը: Պա՞րզ է չէ, եթե այդ դաշինքը կայանար, նրանում կհայտնվեին նաեւ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների առաջարկած, իրենց պատկերացմամբ արժանավոր, Հայաստանի ու Արցախի պետականաշինության գործում մեծ վաստակ ունեցած նաեւ այլ գործիչներ:

Կարեւորն այսօր հետեւյալ արձանագրումն է՝ Հայաստանի ու Արցախի համար պատմական այս կարեւոր փուլում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շահերն առաջին անգամ համընկան»:

Էմմա Գաբրիելյան 

Ամբողջական հոդվածը` «Առավոտ»-ում: