Փաշինյանը համաձայնվել է Պուտինի առաջարկի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը։
«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,- ասել է Փաշինյանը:
Նա նշեց, որ համաձայնություն էր եղել , որպեսզի ՀԱՊԿ-ի քարտուղարի հարցը դեկտեմբերի 6-ին քննարկվի և լուծվի.
«Բայց, քանի որ քննարկումների արդյունքում պարզվում է, որ էլի կոնսենսուս չկա՝ Աստանաննորից կրկնելը իմաստ չունի և կառուցողական չէ, պայմանավորվածությունը հետևյալն է, որմենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային լուծումգտնենք»: