«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Փաշինյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

Փաշինյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

«Մեր ընդհանուր խնդիրն այն է, որ մենք ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հայցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հայց քննարկվի իսկապես օրինականության, օբյեկտիվության շրջանակներում», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որ մեր կառավարությունը և ես անձամբ 100 տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը, էդտեղ որևէ կասկած խնդրում եմ որևիցե մեկը չունենա», - հավելեց նա:

Ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ գնահատական տալ դատարան Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացրած հայցադիմումների կապակցությամբ, որոնցում Քոչարյանը պնդում է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում, Փաշինյանը նաև վստահեցրեց․

«Հաշվեհարդարի հետ կապված՝ ընդհանրապես կարծում եմ, որ դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որը այդպիսին դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով, որովհետև եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ, կոնկրետ հաշվեհարդարների և՛ հնարավորություն կար, և՛ ժամանակը կար, և՛ համատեքստը կարող էր լինել»:

«Եվ ես այդ գործի վերաբերյալ չեմ ցանկանա շատ մեկնաբանություններ անել, որպեսզի դա որևէ կերպով չդիտարկվի որպես, էսպես ասած, ուղղորդում որևէ գործընթացի», - ընդգծեց վարչապետը:

Հարցին էլ՝ արդյո՞ք մեկ այլ քրեական գործ էլ կհարուցվի արդեն Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման առումով, քանի որ երկրորդ նախագահի հետ կապված դատավարությունը սահմանադրական կարգի տապալմանն է վերաբերում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․

 «Էդտեղ նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, որովհետև էդ քրեական գործը հարուցվել է: Բայց հիմա տեսեք՝ մենք ինչ փաստի հետ գործ ունենք․ մենք գործ ունենք՝ առնվազն էն հայտարարությունների մակարդակով, որ արվել է քննչական մարմինների կողմից, մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ՝ որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Այսինքն՝ էն պարկուճները, որ հաջորդ օրը քննչական խմբի կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, էդ պարկուճները փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել էդ պարկուճները՝ որովհետև էդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ՝ այդ թվում սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով»: