Փաշինյանը, ըստ էության, չի բացառել Հայաստանի միանալը հակաիրանական պատժամիջոցներին. Իրանը նախազգուշացրել է
Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի գիծ կա, որը մենք ինքներս չենք կարող անցնել։
Դա այն գիծն է, այն ռիսկն է, որ Հայաստանը ինքը կարող է հայտնվել սանկցիաների տակ։ Այսինքն՝ մինչև Հայաստանի՝ սանկցիաների տակ հայտնվելու ռիսկը մենք կմնանք զուտ բարեկամական տրամաբանության մեջ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած հերթական պատժամիջոցների փաթեթին։
Հիշեցնենք՝ Մոհամմադ Մոխբերը, Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի ավագ քաղաքական խորհրդականը, նշել է.
«Թշնամական քաղաքականությունների իրականացման գործում ԱՄՆ-ի հետ համահունչ լինելը կմնա Իրանի ժողովրդի հիշողության մեջ, թեև այս հարցում մեր ռազմավարությունը հստակ է․ տարածաշրջանում թռիչքները կամ ազատ են բոլորի համար, կամ՝ ոչ ոքի։ Եթե Իրանը չունենա թռիչքների և օդանավակայանային ծառայությունների ստացման հնարավորություն, տարածաշրջանի ևոչ մի երկիր նույնպես այդ հնարավորությունը չի ունենա»։


