«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Փաստաբան. Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. ABC MEDIA

Փաստաբան. Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. ABC MEDIA

Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալված զույգ եղբայրները դպրոցական են, նրանք ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն. ABC Media-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Զույգ եղբայրները ձերբակալվածի կարգավիճակ ունեն, բայց չգիտենք դեռ, թե ինչ մեղադրանք է առաջադրված։ Մեր հիմնական նպատակը առողջական շատ լուրջ խնդիրներ ունեցող դպրոցական երեխաներին ազատության մեջ տեսնելն է։

Եվ համացանցում տեսա, որ այդ դպրոցական երեխաներին կապում են քաղաքական տարբեր ուժերի հետ, բայց նրանք որևէ առնչություն անգամ չունեն։ Ինչպես հազարավոր քրիստոնյաներ, նրանց ընտանիքը ևս Սուրբ Աննա էր գնացել՝ պատարագին մասնակցելու, Ծաղկազարդի խորհրդին հաղորդակից լինելու համար»,- ասաց փաստաբանը։

Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ դիմել են ՄԻՊ-ին, բայց արձագանք չեն ստացել։