Հայաստան
Փաստաբան. Նախկին ռազմագերին ազատ կարձակվի
Դատարանը մերժել է Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Կարապետյանը։
«Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը։ Հարգանքներս Արենի համար բոլոր մտահոգ անձանց»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ենթասպա Արամյանը, որ գերեվարվել էր նոյեմբերի 16-ի հայ-ադրբեջանական սահմանային արյունալի մարտերի ընթացքում, Հայաստան վերադարձվեց գերեվարվելուց տասն օր անց։ Հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո զինվորականը կալանավորվել է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեղադրանքով։
Ավելին՝ այստեղ: