«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Դավիթ Մաթևոսյան. Փաստեր «Մթի ու ցրտի» մասին

Դավիթ Մաթևոսյան. Փաստեր «Մթի ու ցրտի» մասին

Փաստեր, որոնց մասին գիտեն քչերը։ Փաստեր ատոմակայի փակման և, այսպես կոչված, «մթի ու ցրտի» տարիների մասին։

  • 1990 թվականին, դեռ Սովետական Միության օրոք, սկսեցին հովհարային անջատումները։
  • 1992-1995 թվականներին վրաց-հայկական երկաթգիծը պայթեցվեց 21 անգամ։ 42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը։
  • Ղարաբաղյան պատերազմի ընթացքում երկրի միակ տնտեսական խնդիրը դիտվում էր պատերազմի կարիքները հոգալը։ Եվ այս պայմաններում Հայաստանը ոչ միայն դիմացավ, այլև ծանր պարտության մատնեց Ադրբեջանին։
  • Սրանք եղել են ոչ թե «մթի ու ցրտի», այլ մեր միասնական Հաղթանակի տարիներ։

Դավիթ Մաթևոսյան

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին:

«Իր բոլոր շնորհներով ու գործերով հանդերձ, Դավիթ Մաթևոսյանն ինձ համար, նախ և առաջ, Մարդու և Քաղաքացու կատարյալ տիպարն է: Նրա մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ը: Վստահ եմ, որ դա կհավաստի նրա հետ շփված ցանկացած անձ»,- նշել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Դավիթ Մաթևոսյանը չի զոհվել որպես հերոս, նա իր ամբողջ կյանքն է ապրել որպես հերոս՝ մինչև վերջին վայրկյանը։ Դրա համար որեւէ ճիգ չի գործադրել, ու դա եղել է իր համար այնքան բնական վիճակ, որ դրանով երբեք չի հպարտացել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: