Պատմության այս օրը. ապրիլի 27
2005 - Ֆրանսիայի Թուլուզ քաղաքից իր առաջին թռիչքն է իրականացնում երկու հարկանի Airbus A380 օդանավը:
1994 - Իսրայելի խորհրդարանի նիստում արտաքին գործերի փոխնախարար Կոսի Բեյլին հայտարարեց, որ հայերի հանդեպ թուրքերի գործածը իրոք ցեղասպանություն էր։
1993 - Զամբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր անդամները զոհվում են Սենեգալ թռչող օդանավի վթարից:
1992 - Հայաստանը Ռուսաստանի և մյուս նախկին միութենական հանրապետությունների հետ (Ադրբեջանից բացի) դառնում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ-երկիր:
1965 - ԱՄՆ-ում պատենտավորվում է փամփերսը։
1932 - Ծնվել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն։
Անուկ Էմեն նկարահանվել է Ֆելինիի «Քաղցր կյանք» և «8 ու կես», Լելուշի «Տղամարդն ու կինը» ֆիլմերում։
1927 - Ծնվել է ռուս դերասան Եվգենի Մորգունովը։
1915 - Ծնվել է պոետ Հովհաննես Շիրազը։
Աչքերիս մեջ գարնան օրր,
Ճամփես` բախտիս սարերն ի վեր`
Ելնում եմ ես քարերն ի վեր,
Ելնում եմ ես սարերն ի վեր`
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատւմ քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ չգիտեմ` կա թե չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ,
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ:
1909 - Գահընկեց եղավ Աբդուլ Համիդ Բ-ն, Օսմանյան կայսրության սուլթան, ով 1894-96թթ. կազմակերպած Հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը:
1908 - Գեղասահքը առաջին անգամ ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում:
1840 - Լոնդոնում դրվում է Ուեսթմինսթերի պալատի հիմնաքարը։
1820 - Ծնվել է անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը՝ Հերբերտ Սփենսերը։
1791 - Ծնվել է ամերիկացի նկարիչ, հեռագրական ապարատի ու Մորզեի այբուբենի ստեղծող Սեմյուել Մորզեն։
1521 - Ֆիլիպիններում տեղացի բնիկները սպանեցին Ֆերնան Մագելանին: