Պատմության այս օրը. ապրիլի 6
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Սպորտն ի նպաստ զարգացման և խաղաղության միջազգային օրը (International Day of Sport for Development and Peace) *
- Սեղանի թենիսի համաշխարհային օրը (World Table Tennis Day) *
- Տրիգոնոցեֆալիա համախտանիշի իրազեկման օրը (Bohring-Opitz Syndrome (BOS) Awareness Day) *
Կրոնական և ժողովրդական
- Կաթոլիկություն - Բրիքան Բրեքնոկացու հիշատակը
- Ուղղափառություն - Սուրբ Զաքարիայի հիշատակը *
- Սլավոնական - Արտեմոն՝ Դերի Պոլոզ *
Ազգային
- ԱՄՆ - Բանակի օրը (Army Day) *
- ԱՄՆ - Հեռախոսի ազգային օրը (National Teflon Day) *
- ԱՄՆ - Էպիտաֆիայի պլանավորման օրը (Plan Your Epitaph Day) *
- ԱՄՆ - Չարլիի ափսոսանքի ազգային օրը (National Sorry Charlie Day) *
- ԱՄՆ - Սիամական կատուների ազգային օրը (National Siamese Cat Day) *
- ԱՄՆ - Կարամելային պոպկորնի ազգային օրը (National Caramel Popcorn Day) *
- ԱՄՆ - Կալիֆորնիական կակաչի օրը (California Poppy Day) *
- ԱՄՆ - Քնատ վարորդի իրազեկման օրը (Driver Awareness Day) *
- ԱՄՆ - Կարբոնարի մածուկի ազգային օրը (National Carbonara Day) *
- ԱՄՆ - Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի Սրբեր եկեղեցու հիմնադրման օրը (The Church of Jesus Christ of Latter) *
- ԱՄՆ - Թվինքի ազգային օրը (Hostess Twinkie Day) *
- ԱՄՆ - Բացման օր (Opening Day) *
- ԱՄՆ - Նոր գարեջրի նախօրեն (New Beer s Eve) *
- ԱՄՆ - Ուսանող մարզիկների ազգային օրը (National Student Athlete Day) *
- Բուրունդի - Նախագահ Սիպրիեն Նտարիամիրայի օրը (President Ntaryamira Day) *
- Թաիլանդ - Չակրի դինաստիայի օրը (Chakri Memorial Day) *
- Լեհաստան - Ներքին անվտանգության գործակալության օրը (ABW Day) *
- Լիտվա - Ճանապարհային երթևեկության անվտանգության օրը *
- Ինդոնեզիա - Ձկնորսի ազգային օրը (National Fisherman Day) *
- Կոկոսյան կղզիներ - Ինքնորոշման ակտի օրը (Act of Self Determination Day) *
- ՀԱՀ - Հիմնադիրների օրը (Founders Day) *
- Հայաստան - Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օրը *
- Հնդկաստան - Մահավիրա Ջայանտի (Mahavir Jayanti) *
- Ղրղզստան - Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աշխատողների օրը *
- Շոտլանդիա - Տարտանի օրը (Tartan Day) *
- Ռուսաստան - ՆԳՆ քննչական մարմինների աշխատողի օրը *
- Ռուսաստան - Մոսկվայի տրամվայի ծննդյան օրը *
- Ռուսաստան - Գունավոր ժապավենների օրը *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2017 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:
- «Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանության, հընթացս որի նահատակվեցին նաև բազում հոգևորականներ, ստալինյան բռնապետության հալածանքներից ու եղեռնագործություններից ևս չընկճվեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետևորդների կամքի հզորությունը և հավատքի մեծագույն ուժը:
- Այդ եկեղեցականների լուսավոր կերպարը և անձնազոհության դրսևորումը վառ օրինակ է և ուսանելի մեր ժամանակի հոգևորականաց համար` հայոց ազգային-եկեղեցական անդաստանում նույն նախանձախնդիր ոգով ու գովարժան հանձնառություններով առավել արդյունազարդելու նվիրյալ ծառայագործությունը, արգասավորելու մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությունը հայրենիքի և մեր ժողովրդի կյանքում»:
1994 - Ռմբակոծվում և վթարի է ենթարկվում Ռուանդայի հանրապետության կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվում է 10 մարդ, որոնց թվում Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, ովքեր դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր:
- Այս դեպքը պատճառ դարձավ Ռուանդայի ցեղասպանությանը:
1985 - Ամերիկացի Ուիլյամ Շրյոդերը դարձավ աշխարհի առաջին մարդը, որ հիվանդանոցից դուրս գրվեց արհեստական սրտով։
1974 - ԱԲԲԱ խմբի «Waterloo» երգը Անգլիայի Բրայթոն քաղաքում դառնում է Եվրատեսիլի երգի մրցույթի հաղթող:
1917 - ԱՄՆ-ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:
1909 - Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասավ Հյուսիսային բևեռ:
1899 - Մոսկվայում երթուղի դուրս եկավ առաջին տրոլեյբուսը:
1896 - Աթենքում սկսվեցին առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը, Օլիմպիադան տևեց մինչև ապրիլի 15-ը:
1818 - Փարիզում բարոն Կառլ Դրեզը ցուցադրում է տեղափոխության առաջին երկակնանի միջոցը՝ ժամանակակից հեծանիվի նախատիպը։
1814 - Նապոլեոն 1-ինը հրաժարվում է գահից, վերականգնվում է Բուրբոնների դինաստիան։
1748 - Սկսվեցին Պոմպեյի պեղումները:
1483 - Մահացել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Ռաֆայել Սանտին:
1327 - Ավինյոնում՝ Սուրբ Կլառայի եկեղեցում իտալացի պոետ Ֆրանչեսկո Պետրարկան առաջին անգամ հանդիպում է Լաուրային, որին առաջին հայացքից սիրահարվում է։
- Լաուրային են նվիրված նրա տասնյակ սոնետները։
1199 - Ֆրանսիայի հետ պատերազմի ժամանակ զոհվում է Անգլիայի արքա Ռիչարդ Առյուծասիրտը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1992 - Քեն, հարավկորեացի երգիչ, դերասան, VIXX բոյ բենդի անդամ
1974 - Արա Մինասյան, շախմատիստ, գրոսմայստեր
1969 - Փոլ Ռադ (Paul Rudd), ամերիկյան դերասան
1956 - Իգոր Սարուխանով, ռուսական փոփ-ռոք երգիչ հայկական արմատներով
1937 - Էռնեստ Մարտիրոսյան, ռեժիսոր
1914 - Իվան Մաղաքյան, վաստակավոր երկրաբան
1869 - Լևոն Շանթ, գրող, մանկավարժ, հասարակական գործիչ
- Լևոն Շանթը «Հին աստվածներ» (1909), «Կայսր» (1916), «Շղթայվածը» (1918), «Ինկած բերդի իշխանուհին» (1921), «Օշին Պայլ» (1932), «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1906), «Ճամբուն վրա» դրամաների հեղինակն է։
1851 - Գիյոմ Բիգուրդան (Guillaume Bigourdan), ֆրանսիացի աստղագետ (մ. 1932)