«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. դեկտեմբերի 13

Պատմության այս օրը. դեկտեմբերի 13

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Վառած մոմերի համաշխարհային օրը (Worldwide Candle Lighting Day)
  • Երգչախմբային արվեստի համաշխարհային օրը (World Choral Day) *
  • Մանկական հեռուստատեսության և ռադիոյի համաշխարհային օրը *
  • Ադվենտիստների երրորդ կիրակին (Third Advent Sunday) *

Ազգային

  • ԱՄՆ - Օհայո նահանգի ավիացիոն և ավիատիեզերական պատմության ուսուցման շաբաթ (Ohio aviation and aerospace history education week)
  • ԱՄՆ - Ազգային գվարդիայի հիմնադրման օրը (National Guard Birthday) *
  • ԱՄՆ - Թեյլոր Սվիֆթի ծննդյան օրը (Taylor Swift ' s Birthday) *
  • ԱՄՆ - Պատոլոգոանատոմիստի հետ ընկերության օրը (Pick a Pathologist Day) *
  • ԱՄՆ - Ջութակի ազգային օրը (National Violin Day) *
  • ԱՄՆ - Ձիու ազգային օրը (National Horse Day) *
  • ԱՄՆ - Կակաոյի ազգային օրը (National Cocoa Day) *
  • ԱՄՆ - Պաղպաղակի ազգային օրը (National Ice Cream Day) *
  • ԱՄՆ - Շղթայված ադիբուդու ազգային օրը (National Popcorn String Day) *
  • Բրազիլիա - Նավաստու օրը (Dia do Marinheiro) *
  • Ինդոնեզիա - Նուսանթարայի օրը (Nusantara Day) *
  • Լեհաստան - Ռազմական դրության զոհերի հիշատակի օրը
  • Կանադա - Ակադացիների հիշատակի օրը (Acadian Remembrance Day) *
  • Մալթա - Հանրապետության օրը
  • Չինաստան - Նանկինի կոտորածի զոհերի հիշատակի օրը *
  • Ռուսաստան - Արջի օրը *
  • Ռուսաստան - Վանիլային երկնքի օրը *
  • Ռուսաստան - Որովայնի տոն
  • Սենթ Լուչիա - Լույսերի և վերածննդի փառատոն *
  • Ուկրաինա - Բարեգործության օրը
  • Ֆրանսիա - Պատարագ Ֆրանսիայի բարգավաճման համար (Mass for the prosperity of France) *

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Իրաքի Տիկրիտ քաղաքի շրջակայքում ձերբակալվում է Սադդամ Հուսեյնը։
1996
 - Քոֆի Անանն ընտրվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար։
1981 - Լե­հաս­տա­նում ռազ­մա­կան դրու­թյուն մտց­վեց:
1974 - Մալթան հայտարարվեց հանրապետություն:
1967 - ԱՄՆ-ում բարեհաջող մեկնարկեց «Պիոներ 8» տիեզերանավը։
1959 - Արքեպիսկոպոս Մակարիոս III-ը դառնում է Կիպրոսի առաջին նախագահը։
1949 - Իսրայելի Քնեսետը Երուսաղեմը հայտարարում է երկրի մայրաքաղաքը։
1941 - Հունգարիան և Ռումինիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին։
1937 - Չինաստանի Նանկին քաղաքում ճապոնացի զինվորները կազմակերպեցին զանգվածային սպանդ. սպանվեց մոտ 200.000 մարդ:
1864 - Սկսվեց Պարագվայի պատերազմը:
1769 - Սկսվեց 13-ամյա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ա­ռա­ջին համերգային շրջագայությունը Իտալիայով, որը տևեց 15 ամիս:
1754 - Օսման III-ը դառնում է օսմանյան սուլթան։
1642 - Հոլան­դա­ցի ծո­վագ­նաց Աբել Թաս­մա­նը հայտ­նա­բե­րեց Նոր Զե­լանդիան:
1577 - Անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկն սկսում է իր շուրջերկրյա նավարկությունը Պլիմութից։
1522 - Օսմանյան զորքերը գրավում են Հռոդոս կղզին։


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Թեյլոր Սվիֆթ, ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի

  • Ժամանակակից ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից է:

1981 - Էմի Լի, ամերիկացի երգչուհի-երգահան և դաշնակահարուհի, Evanescence ռոք խմբի վոկալիստ 
1957 - Սթիվ Բուշեմի, ամերիկացի դերասան 

  • Հայտնի է «Ֆարգո», «Օդային բանտ», «Մեծ Լեբովսկի», «Արմագեդոն», «Կղզի», «Կատաղած շներ» ֆիլմերից, ինչպես նաև Մարտին Սկորսեզեի «Ընդհատակյա կայսրություն» կրիմինալ սերիալից:

1883 - Հակոբ Կոջոյան, հայ նկարիչ
1873 - Վալերի Բրյուսով, ռուս բանաստեղծ, արձակագիր, գրականագետ 

  • 1910-ական թվականներին հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանել հայերենից, կազմել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակնորից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։ Աջակցել է Մեծ Եղեռնից տուժածներին։

1811 - Ֆրիդրիխ Վինդիշման, գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ)
1797 - Հայնրիխ Հայնե, գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ 

  • Հայնեն համարվում է ռոմանտիկական դարաշրջանի վերջին և ամենափայլուն պոետներից մեկը: Նա քնարական շունչ ու ոգի տվեց խոսակցական լեզվին, ֆելիետոնն ու ուղեգրությունը բարձրացրեց գեղարվեստական մակարդակի, նրբագեղություն հաղորդեց մինչ այդ կոպիտ համարվող գերմաներենին:

1386 - Դոնատելլո, իտալացի քանդակագործ, Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից (մ. 1466)

Читать на русском