«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հոկտեմբերի 3

Պատմության այս օրը. հոկտեմբերի 3

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սթափության համաշխարհային օրը (World Temperance Day) *
  • Քայլքի համաշխարհային օրը (World Walking Day) *
  • Սունկ հավաքողների համաշխարհային օրը (World Mushroom Picking Day) *
  • Բացիկների պատրաստման համաշխարհային օրը (World Card Making Day) *
  • Ֆրեշի համընդհանուր օրը (Global Smoothie Day) *
  • Համեստ զվարճանքի միջազգային օրը (International Frugal Fun Day) *
  • Թաղիքի միջազգային օրը (International Field Day) *
  • Վիրուսներին երախտագիտության (Virus Appreciation Day) *
  • Թվային սքրափբուքինգի օրը (Digital Scrapbooking Set) *
  • Տերևներին նայելու օրը (Look at the Leaves Day) *
  • Կնոջ կոշիկով մի մղոն քայլելու օրը (Walk a Mile in Her Shoes Day) *
  • Ջրի միջամերիկյան օրը (Inter-American Water Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Սիրեկանի ազգային օրը (National Boyfriend Day) *
  • ԱՄՆ - Տեխնիկների ազգային օրը (National Techies Day) *
  • ԱՄՆ - Քևինի ազգային օրը (National Kevin Day) *
  • ԱՄՆ - Կարամելի համով քաքարի ազգային օրը (National Caramel Custard Day) *
  • ԱՄՆ - Գռեհիկ աղջիկների օրը (Mean Girls Day) *
  • ԱՄՆ - Թիթեռների և հծծահավերի օրը (Butterfly and Hummingbird Day) *
  • ԱՄՆ - Ընտանեկան հեռուստաշոուի ազգային օրը (National Family TV Show Day)
  • ԱՄՆ - Վայրենի զգլխիչ կանանց օրը (Terrific Wild Women s Day)
  • Գերմանիա - Գերմանական միասնության օրը (Tag der Deutschen Einheit)
  • Գերմանիա - Բաց մզկիթների օրը *
  • Իսրայել - Սուքոթ *
  • Իրաք - Ազգային օրը
  • Իտալիա - Ներգաղթի զոհերի հիշատակի օրը
  • Լաոս - Նավակներով մրցակցության փառատոն *
  • Հայաստան - Արենի գինու փառատոն *
  • Հայաստան - Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը *
  • Հարավային Կորեա - Հիմնադրման օր (Gaecheonjeol)
  • Հարավային Կորեա - Հրավառության միջազգային փառատոն Սեուլում (Seoul International Firework Festival) *
  • Հոնդուրաս - Ֆրանսիսկո Մորասանի օրը (Զինվորի օր) *
  • Մոլդովա - Գինու ազգային օրը *
  • Նիդերլանդներ - Լեյդենի փառատոնը (Leidens Ontzet) *
  • Ռուսաստան - ՌԴ ՆԳՆ հատուկ նշանակության շարժական ջոկատների օրը
  • Ռուսաստան - Շագանների որոնման օրը *

* Հոկտեմբերի 3-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Տիբեթի բնակիչներն անցկացրել են գեղեցկության մրցույթ, որին համարձակվել էր ներկայանալ միայն 1 աղջիկ (կազմակերպիչները հավակնորդներից 10 հայտ էին ստացել, սակայն մրցույթին մասնակցել որոշել էր միայն մեկը՝ 20-ամյա Ծերինգ Քյին):

  • Քյին ստացավ «Միսս Տիբեթ» տիտղոսը և 2.000 դոլար մրցանակ:

2003 - Դուբլինում բացվեց շարժվող ալիքի հսկայական քանդակը:

  • 35,3 մ բարձրությամբ քանդակը կարող է տատանվել մինչև 6 մետր տրամագծով քամու պոռթկման դեպքում, և, այնուամենայնիվ, վերադառնալ սկզբնական դիրք՝ շնորհիվ 9 տոննանոց հակակշիռ կառուցվածքի:

2001 - Վլադիմիր Պուտինը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնի հետ և հայտարարեց, որ ՌԴ-ն պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններ կառուցել:
1995 - TV Tokyo հեռուստաալիքով տեղի ունեցավ Ավետարանչական պաշտամունքային անիմե շարքի պրեմիերան:
1993 -
Մոսկվայում նախագահ Ելցինի և Գերագույն Խորհրդի կողմնակիցների դիմակայությունն անցնում է բաց զինված դիմակայության փուլ։

  • ՌԴ ԶՈՒ-ի կողմնակիցները ճեղքում են Սպիտակ տան շրջակայքում շրջափակման օղակը, գրավում քաղաքապետարանի շենքը և պահանջում ուղիղ եթեր տրամադրել Օստանկինո հեռուստակենտրոնից:

1990 - Տեղի ունեցավ Գերմանիայի վերամիավորումը:
1981 - Երեք պայթյուն Ժնևի կենտրոնական նամակատան և Արդարադատության պալատի առջև։ 

  • Պատճառվում է նյութական վնաս, մեկը վիրավորվում է։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ն ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

1980 - Երկու պայթյուն Միլանում «Թրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի և «Պանորամա» շաբաթաթերթը հրատարակող իտալական «Ադոլֆո Մոնտատորե Էդիտորե» գրասենյակի առջև։ 

  • Շաբաթաթերթը խեղաթյուրել էր Հայ Գաղտնի Բանակ (ASALA) ղեկավար Հակոբ Հակոբյանի հետ հարցազրույցը։
  • Առաջին գործողությունն իրականացվել էր որպես բողոք իտալական կառավարությանը՝ Թուրքիային տրամադրած տնտեսական և ռազմական աջակցության համար։
  • Գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Եվրոպայի տարածքում գործող հայկական ուժերին պատկանող 21 խմբակ»-ը։

1978 - Երկու պայթյուն։

  • Առաջինը Ստամբուլի ծխախոտային գործարանում։ Ռամբահարումը պատճառում է նյութական վնասներ։ Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Գուրգեն Յանիկեան Խումբը»։ 
  • Երկրորդ ռումբը պայթում է Անկարայի կենտրոնում՝ Աթաթուրքի արձանի մոտ։ Ռմբահարումը պատճառում է նյութական վնասներ։ Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Շահան Նաթալի Զորագունդը»։

1968 - Տեղի ունեցավ «Տու-154» եռաշարժիչ ինքնաթիռի առաջին թռիչքը։
1967 - «Նորթ Ամերիկան X-15Ա-2» փորձարարական հրթիռը զարգացրեց ձայնի արագությունը 6,72 անգամ գերազանցող 7297 կմ/ժ արագություն:
1956 - Նյու Յորքում ցուցադրվեց վաճառքի ենթակա աշխարհի առաջին ատոմային ժամացույցը՝ «Atomichron»-ը:
1952 - Լոս Անջելեսում մագնիսական ժապավենի վրա առաջին անգամ շարժապատկեր տեսագրվեց:
1952 -
Մեծ Բրիտանիան առաջին անգամ փորձարկում է միջուկային զենք, դառնալով երրորդ միջուկային տերությունը։
1945 - 10-ամյա Էլվիս Փրեսլին մասնակցեց պատանի տաղանդների մրցույթին և նվաճեց երկրորդ մրցանակը:

  • «Ծեր ոչխար» երգի համար նա ստացավ 5 դոլար։

1932 - Իրաքն անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից։
1926 - Մոսկվայում տեղի ունեցավ «Հայֆիլմի» առաջին կինոնկարի՝ «Նամուսի» պրեմիերան։
1891 - Ուժեղ երկրաշարժի հետևանքով Աբխազիայում ձևավորվեց Ամթկել լիճը:
1878 -
Սանկտ Պետերբուրգում բացվեցին կանաց բարձրագույն («Բեստուժյան») դասընթացները:
1866 - Վիեննայի պայմանագրով Ավստրիան Իտալիային զիջեց Վենետիկը:
1863 -
ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը նոյեմբերի 4-ը հայտարարել է Գոհաբանության օր:


ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Մարկոս Պիզզելլի, բրազիլացի ֆուտբոլիստ
1981 - Զլատան Իբրահիմովիչ, շվեդ ֆուտբոլիստ
1979 - Ջոն Հենիգան, ամերիկացի դերասան
1976 - Շոն Ուիլյամ Սքոթ, ամերիկացի դերասան
1935 - Արմեն Ջիգարխանյան, ռուսահայ դերասան
1924 - Գրիգոր Մկրտչյան, հայ ռեժիսոր
1919 - Էդուարդաս Մեժելայտիս, լիտվացի բանաստեղծ (մ. 1997)
1908 - Վազգեն Առաջին (մ. 1994), Ամենայն Հայոց Կաթողիկով (1955-1994).
1900 - Թոմաս Վուլֆ, ամերիկացի գրող (մ. 1938)
1897 - Լուի Արագոն, ֆրանսիացի գրող և բանաստեղծ (մ. 1982)
1895 - Սերգեյ Եսենին, ռուս բանաստեղծ (մ. 1925)
1886 - Ալեն-Ֆուրնիե, ֆրանսիացի արձակագիր (մ. 1914)
1863 - Պյոտր Կոզլով, ռուս բնախույզ (մ. 1935)