Պատմության այս օրը. հուլիսի 21
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Կրոնական և ժողովրդական
- Կաթոլիկություն - Եզեկիել մարգարեի օրը
- Մահմեդականություն - Ատ-Տաշրիկի ըրեր
- Ուղղափառություն - Կազանի Սուրբ Աստվածածնի սրբապատկերի տեսիլը
- Սլավոնական - Պրոկոպևյան օր
Ազգային
- ԱՄՆ - Ճոպան ձգելու մրցաշարի ազգային օրը (National Tug-Of-War Tournament Day)
- ԱՄՆ - Մոտակա ապաստանի համար ձեռագործի ազգային օրը (National Craft for Your Local Shelters Day) *
- ԱՄՆ - Անառողջ կերակուրի ազգային օրը (National Junk Food Day) *
- ԱՄՆ - Որևէ մեկը լինելու ազգային օրը (National Be Someone Day) *
- ԱՄՆ - Շնիկներին կենդանաբանական խանութներից զերծ պահելու ազգային օրը (National No Pet Store Puppies Day) *
- ԱՄՆ - Լամինգթընի ազգային օրը (National Lamington Day) *
- ԱՄՆ - Կրեմ բրյուլեի ազգային օրը
- ԱՄՆ - Հոթ դոգի ազգային օր (National Hot Dog Day)
- Բելառուս - Զաժինկի (Зажынкі)
- Բելգիա - Ազգային օրը (National Day)
- Գաում կղզի - Ազատագրության օրը (Liberation Day)
- Թուրքմենստան - Առողջապահության և բժշկական արդյունաբերության աշխատողների օրը
- Իրան - Իմամզադեի երկրպագման օրը (Imamzadeh Glorification Day) *
- Ռուսաստան - Չտատանվելու օրը *
- Ռուսաստան - Վերահաշվարկի օրը *
- Սինգապուր - Ռասայական ներդաշնակության օրը (Racial Harmony Day) *
* Տոների մասին ավելին՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2007 - Լույս է տեսնում Հարի Փոթերի մասին պատմող յոթերորդ գիրքը՝ «Հարի Փոթերն ու մահվան պարգևները»։
1999 - Ինգուշեթիայում տղամարդկանց թույլատրվում է 4 կին ունենալ։
1993 - Աղմկահարույց սպանություններ. Առավոտյան ժամը 8:05, Երևան, Կոմիտասի անվան այգի. Մակարով տեսակի ատրճանակի կրակոցից սպանվում է Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանը:
1983 - Երկու պայթյուն Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան և Էյր-Ֆրանս օդանավային ընկերության գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։
- Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
1983 - Անտարկտիդայի սովետական «Վոստոկ» կայանում գրանցվում է ամենացածր՝ -89.2 °C ջերմաստիճանը։
1981 - Լոզանի վաճառատան մեջ պայթյունի հետևանքով տասը վիրավոր կա։
- Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։
1973 - Տիեզերք է ուղարկվում «Մարս 4» միջմոլորակային կայանը։
1970 - Եգիպտոսում ավարտվում է Ասուանի ամբարտակի շինարարությունը։
1969 - Ամերիկացի տիեզերագնացներ Նիլ Արմստրոնգը և Էդվին Օլդրինը ոտք են դնում Լուսնի վրա։
1831 - Բելգիայի առաջին արքայի՝ Լեոպոլդ 1-ինի թագադրումը։
1822 - Առաջին Մեքսիկական կայսրության ստեղծումը։
1798 - Նապոլեոնի Եգիպտական արշավանքը։
- Ճակատամարտ բուրգերի մոտ։
365 - Երկրաշարժի հետևանքով մասնակիորեն քանդվեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Ալեքսանդրիայի փարոսը։
- Վերջնականապես փարոսը կործանվել է 1375 թվականի հերթական երկրաշարժի հետևանքով։
ԾՆՎԵԼ ԵՆ
1988 - Դեանդրե Ջորդան, ամերիկացի բասկետբոլիստ
1978 - Դեմիան Մառլի, ջամայկացի երգիչ, Բոբ Մառլիի կրտսեր որդին
1978 - Ջոշ Հարթնեթ, ամերիկացի դերասան
1951 - Ռոբին Ուիլյամս, ամերիկացի դերասան
- Հայտնի է դարձել «Մորկ և Մինդի» կատակերգական սերիալից։
- Դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ջումանջի», «Ուր են տանում երազանքները», «Խելացի Ուիլ Հանթինգ», «Մեռած պոետների հասարակություն», «Անքնություն» և այլն։ 3 «Օսկարի» ու 4 «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։
1942 - Կլոդ Մութաֆյան, ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան
1920 - Իսահակ Շտերն, հրեա ծագումով լեհ թավջութակահար
1907 - Արտավազդ Ավագյան, բուսաբան
1905 - Անդրանիկ Իոսիֆյան, գիտնական
1899 - Էռնեստ Հեմինգուեյ, ամերիկացի գրող և լրագրող
- 1954 թվականին արժանացել է Գրականության նոբելյան մրցանակի։
- Հեմինգուեյի հայտնի գործերն են «Հրաժեշտ զենքին», «Եվ ծագում է արևը», «Ում մահն է գուժում զանգը», «Կլիմանջարոյի ձյուները», «Տոն, որը միշտ քեզ հետ է», «Ծերունին և ծովը»։