Պատմության այս օրը. օգոստոսի 1
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Թոքերի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Lung Cancer Day)
- Երեխաներից հանգստանալու միջազգային օրը (International Childfree Day) *
- Մաջոնգի միջազգային օրը (International Mahjong Day) *
- Ծաղրածուների միջազգային շաբաթ (International Clown Week) *
- Պահածոների միջազգային օրը (International Can-It Forward Day) *
- Սկաուտական փողկարի համաշխարհային օրը (World Scout Scarf Day) *
- Կրծքով կերակրելու համաշխարհային օրը (World Breastfeeding Week) *
- Ձայնակցությամբ երգեցողության օրը (Rounds Resounding Day) *
- Ավազե դղյակների օրը (Sandcastle Day) *
- Համաշխարհային սարդոստայնի օրը (World Wide Web Day) *
- Նախագծողի օրը (Planner Day) *
Ազգային
- ԱՄՆ - Կոլորադոյի պետականության օրը (Colorado Statehood Day)
- ԱՄՆ - Սարդ-մարդու օրը (Spider-Man Day) *
- ԱՄՆ - Մեղրասպիրտի օրը (Mead Day) *
- ԱՄՆ - Մանանեխի ազգային օրը (National Mustard Day) *
- ԱՄՆ - Ընկերուհիների ազգային օրը (National Girlfriends Day) *
- ԱՄՆ - Ստարտափի օրը Ամերիկայով մեկ (Start Up Day Across America)*
- ԱՄՆ - Ասպաստաններում ծնված շների օրը (Universal Birthday for Shelter Dogs) *
- ԱՄՆ - Երկվորյակների միջազգային օրը (International Twins Day) *
- ԱՄՆ - Փոքրամասնության դոնորների մասին իրազեկման ազգային օրը (National Minority Donor Awareness Day) *
- ԱՄՆ - Ծնողներին հարգալու օրը (Respect for Parents Day) *
- ԱՄՆ - Ծաղրածուի ազգային օրը (National Clown Day) *
- ԱՄՆ - Ազնվամորու կրեմով կարկանդակի ազգային օրը (National Raspberry Cream Pie Day) *
- ԱՄՆ - Դիսկ-գոլֆի օրը (National Disc Golf Day) *
- ԱՄՆ - Ճամայկյան կարկանդակների օրը (National Jamaican Patty Day) *
- Բարբադոս - Ազատագրության օրը (Emancipation Day) *
- Բենին - Անկախության օրը
- Իռլանդիա - Լուգնասադ (Lughnasadh) *
- Լաոս - Հաղթանակի օրը *
- Լեհաստան - Վարշավյան ապստամբության օրը
- Լիբանան - Զինված ուժերի օրը
- Կամբոջա - Հաղթանակի օրը *
- Կանադա - Ուտելիքի օրը (Food Day) *
- Կոնգո - Ծնողների օրը
- Հայաստան - Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի) *
- Ճամայկա - Ազատագրության օրը (Emancipation Day) *
- Միացյալ Թագավորություն - Յորքշիրի օրը (Yorkshire Day) *
- Միացյալ Թագավորություն - Դիմակահանդես Դել Պուեբլո (Carnaval del Pueblo) *
- Միացյալ Թագավորություն - Մինդենայի օրը (Minden Day)
- Նիկարագուա - Սուրբ Դոմինիկի օրը *
- Շվեյցարիա - Ազգային օրը
- Չինաստան - Զինված ուժերի օրը (Army Day)
- Պերու - Պաչամամա Ռայմի (Pachamama Raymi) *
- Ռուսաստան - Ինկասատորի օրը
- Ռուսաստան - Զինված ուժերի թիկունքի օրը
- Ռուսաստան - Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օրը
- Ռուսաստան - Հատուկ կապի ծառայության հիմնադրման օրը
- Ռուսաստան - ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) ծննդյան օրը
- Ռուսաստան - Տեխօգնության աշխատողի օրը *
- Ռուսաստան - Կանացիության միջազգային փառատոն *
- Ռուսաստան - Թղթե անձեռոցիկների օրը *
- Սենթ-Վինսենթ և Գրենադիններ - Ազատագրության օրը (Emancipation Day) *
- Սենթ-Լյուսիա - Ազատագրության օրը (Emancipation Day) *
- Սիրիա - Զինված ուժերի օրը (Armed Forces Day)
- Տիրինիդադ և Տոբագո - Ազատագրության օրը (Emancipation Day) *
- Ֆրանսիա - Բրետոնացիների օրը (Breton National Day) *
* Օգոստոսի 1-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010 - Սև ծովի հատակին ստորջրյա գետ է հայտնաբերվում։
2008 - Ստեղծվեց Հայ Ազգային Կոնգրեսը։
- «Մեզ միավորում է սահմանադրական կարգի հաստատման` ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտման և լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորման գաղափարը:
- Կոնգրեսի մաս կազմող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը և անկախ գործունեություն ծավալելու, այդ թվում` ընտրություններին առանձին մասնակցելու իրավունքը»,- ասված էր հռչակագրի մեջ:
2004 - Պարագվայի Ասունսյոն քաղաքի սուպերմարկետում ծագած հրդեհի զոհ է դառնում 396 մարդ։
1965 - Փոլ ՄաքՔարթնին առաջին անգամ կատարում է «Yesterday» երգը։
1964 - Բելգիական Կոնգոն ստանում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն անունը։
1960 - Իսլամաբադը հայտարարվում է Պակիստանի կառավարության դաշնային մայրաքաղաք։
1946 - Հունգարիայում շրջանառության դրվեց ֆորինթ դրամական միավորը։
1944 - Աննա Ֆրանկն իր օրագրում վերջին գրառումն է կատարում։
1918 - Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը, Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը:
1914 - Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
1900 - Հիմնադրվում է «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը։
1876 - Կոլորադոն դառնում է ԱՄՆ 38-րդ նահանգը։
1834 - Բրիտանական կայսրությունում վերացվում է ստրկությունը։
1831 - Բացվում է Լոնդոնի կամուրջը։
1774 - Անգլիացի գիտնական Ջոզեֆ Փրիսթլին հայտնագործում է թթվածինը։
1619 - Առաջին աֆրիկացի ստրուկներին բերում են Ջեյմսթաուն՝ Վիրջինիա։
1498 - Քրիստոփոր Կոլումբոսը եվրոպացիներից առաջինն է այցելում Վենեսուելա։
1192 - Ռիչարդ Առյուծասիրտը հաղթում է Սալահ ադ Դինի բանակին։
527 - Հուստինիանոս Ա-ն դառնում է Բյուզանդիայի միակ կառավարողը։
մ.թ.ա. 30 - Օկտավիանոս Օգոստոսը մուտք է գործում Ալեքսանդրիա, Եգիպտոս՝ այն ենթարկելով Հռոմի կայսրությանը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1985 - Գեղարդ Մուսասի, հայազգի նիդերլանդցի մարտարվեստի վարպետ
1989 - Դավիթ Սաֆարյան, ազատ ոճի ըմբիշ
1984 - Բաստիան Շվայնշտայգեր, գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1946 - Արաքս Մանսուրյան, հայ օպերային երգչուհի, սոպրանո
1943 - Մուրազ Սարգսյան, հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ
1941 - Ժորդի Սավալ, կատալոնցի դիրիժոր
1941 - Նատալի Դելոն, ֆրանսիացի դերասանուհի
- Եղել է Ալեն Դելոնի կիը։
1936 - Իվ Սեն Լորան, ֆրանսիացի մոդելյոր
Ունիսեքս ոճի հիմնադիրն է։ Առաջինն է, ով իր հավաքածուների ցուցադրությանը հրավիրել է նաև սևամորթ մոդելներին։
- Տարիների ընթացքում ես հասկացա, որ հագուստի մեջ կարևորն այդ հագուստը կրող կինն է։
- Այս կյանքում միայն մի բանի համար եմ ափսոսում՝ որ ջինսերը ես չեմ ստեղծել։
- Հագուստը պետք է հարմարեցված լինի կնոջ անհատականությանը, այլ ոչ թե հակառակը։
- Սերը լավագույն դիմահարդարանքն է։ Բայց կոսմետիկա գնելն ավելի հեշտ է։
- Կնոջ լավագույն հագուստը իրեն սիրող տղամարդու գրկախառնությունն է։ Իսկ նրանց համար, ովքեր զրկված են այդ երջանկությունից, գոյություն ունեմ ես։
- Նորաձևությունն անցողիկ է, ոճը՝ հավերժ։
1933 - Զորայր Խալափյան, գրող և դրամատուրգ
1921 - Լիլի Չուգասզյան, օպերային երգչուհի
1917 - Լևոն Բաբայան, հայ պատմաբան
1914 - Գրիգոլ Աբաշիձե, վրացի սովետական գրող և բանաստեղծ
1903 - Գուրգեն Մահարի, գրող
1819 - Գերման Մելվիլ, ամերիկացի գրող
- Հայտնի է «Մոբի Դիկ» վեպով։
մ.թ.ա. 10 - Կլավդիոս, Հռոմի կայսր
Читать на русском