«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 2

Պատմության այս օրը. փետրվարի 2

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հավայան կիթառի համաշխարհային օրը (World Ukulele Day) *
  • Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրը (World Wetlands Day) *
  • Ոզնու օր (Hedgehog Day) *
  • Արջամկան օրը (Groundhog Day) *

Похожее изображение

  • Ռևմատոիդ արթրիտի իրազեկման օրը (Rheumatoid Awareness Day) *
  • Սահնակաքարշ շների օրը (Sled Dog Day) *
  • Յորքշիրի պուդինգի օրը (Yorkshire Pudding Day) *
  • Թևաթափվելու օրը (Lung Leavin' Day) *
  • Ավելորդ հարաբերությունների խզման օրը (Dump Your Significant Jerk Day) *

Կրոնական

Ազգային

  • ԱՄՆ - Արջամկան օրը (Groundhog Day) *
  • ԱՄՆ - Մոմերի օրը (Candlemas Day) *
  • ԱՄՆ - Կարտոֆիլե գնդիկների ազգային օրը (National Tater Tot Day) *
  • ԱՄՆ - Երկնային հեշի ազգային օրը (National Heavenly Hash Day) *
  • ԱՄՆ - Սուպերգավաթի կիրակի (Super Bowl Sunday) *
  • Էստոնիա - Տարտուի խաղաղության պայմանագրի տարեդարձը (Anniversary of the Tartu Peace Treaty) *
  • Էստոնիա - Մոմերի օրը (Candles Day) *
  • Թաիլանդ - Գյուտարարի օրը (Inventor’s Day) *
  • Իրան - Տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրը (National Space Technology Day) *
  • Իսպանիա - Կանդելարիացի Աստվածամոր օրը
  • Լիխտենշտեյն - Մոմօրհնեք (Candlemas) *
  • Ռուսաստան - Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի օրը (Victory in the Battle of Stalingrad)
  • Ռուսաստան - Ы տառի օրը *
  • Ռուսաստան - Եֆիմովյան օր *
  • Ուելս - Մոմերի փառատոն *
  • Ֆիլիպիններ - Սահմանադրության օրը (Constitution Day)
  • Ֆրանսիա - Նրբաբլիթի օրը (Pancake Day) *
  • Ֆրանսիա - Մանուշակների փառատոն Թուլուզում

* Տոների և հիշատակի օրերի մասին ավելին


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Երկրի ուղեծիր դուրս բերվեց իրանական առաջին արհեստական արբանյակը՝ «Օմիդը»։
1989 - Վիենայում ավարտվում են 19 երկրների պատվիրակությունների միջև 15 տարի տևած բանակցությունները՝ Կենտրոնական Եվրոպայում զինված ուժերի և սպառազինությունների փոխադարձ կրճատման մասին:
1989 - Լիխտենշտեյնում առաջին անգամ կանայք մասնակցում են ընտրություններին։
1970 - Մյունխենում առաջին անգամ կատարվեց ներվի տրանսպլատացիայի վիրահատություն։
1962 - Տեղի ունեցավ «մոլորակների շքերթ», որին մասնակցեցին Արեգակնային համակարգի 8 մոլորակներից 7-ը։
1959 - ԽՍՀՄ-ը տիեզերք ուղարկեց Լուսնի հետազոտման առաջին միջտիեզերական ավտոմատ կայանը` «Լունա-1-ը»:
1943 - Փաստացի ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկը:
1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակում Ռուսաստանից:
1922 - Առաջին անգամ հրատարակվեց Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»:
1892 - Ուիլյամ Փեյնտերը ստացավ շշի մետաղական խցանի պատենտը:
1843 - Առաջին անգամ բեմադրվեց գերմանացի երգահան Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերան:
1556 - Պատմության ամենամարդաշատ զոհերով երկրաշարժը Չինաստանում՝ 830 հազար զոհ։


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Ժերար Պիկե, իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» խաղացող 
1977 - Շաքիրա, կոլումբացի երգչուհի, Ժերար Պիկեի կինը 

  • Նա 2 «Գրեմիի», 8 «Լատինական Գրեմիի» և մի շարք այլ երաժշտական մրցանակների դափնեկիր է։ Նկարահանվել է նաև կինոյում, առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»։ 2013 և 2014 թվականներին Forbes-ը նրան ընդգրկել է աշխարհի ամենազդեցիկ կանանց ցուցակում։

1918 - Իզրայիլ Գոլդշտեյն, խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ
1905 - Այն Ռանդ, ամերիկացի գրող և փիլիսոփա 

  • Նրա նշանավոր գործերից են «Շատրվանագլուխը» և «Ատլանտը թոթվեց ուսերը»։

1894 - Վաղարշ Վաղարշյան, հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ (վ. 1966)
1885 - Կոստան Զարյան, հայ գրող 

  • Գրել է «Նավը լեռան վրա» վեպը։
  • Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն։ 

1882 - Ջեյմս Ջոյս, իռլանդացի գրող 

  • Հեղինակել է «Ուլիսես» (հայերեն թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի), «Ֆիննեգանի հոգեհացը», «Երիտասարդ արվեստագետի դիմանկարը» վեպերը, «Դուբլինցիներ» նովելների ժողովածուն, բանաստեղծություններ, «Ջակոմո» հոգեբանական էսսեն: