Փլատակների տակից դուրս բերվեց ևս մեկ դի. զոհերի թիվը 6-ն է (թարմացվող)
Քիչ առաջ փլատակների տակից փրկարարները դուրս է բերել եւս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ:
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Աանհետ կորած է համարվում 18 քաղաքացի, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։
Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։
Պայթյունի հետևանքների հաղթահարման և դեպի հանգամանքները պարզելու հարցում ՀՀ արտկաարգ իրավիճակների փրկարար ծառայությանն աջակցում է նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմը։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհը մարված է, սակայն ժամանակ առ ժամանակ փոքր օջախներ են բռնկվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նա նշեց, որ գերակշիռ մասը պայթել է, սակայն ենթադրվում է, որ հրավառության այդ նյութերից որոշ մաս դեռ կա. «Ինչպես նաեւ պլաստիկ նյութ շատ է եղել պահեստում, դա անդադար վառվում է։ Նորմալ է, որ դա մի քանի օր կարող է տեւել, մենք դրան պատրաստ ենք»։
Նախարարը հայտնեց, որ այս պահին էլ որոնողափրկարարական եւ հրդեհաշիճման աշխատանքները շարունակվում են. «Հրդեհը միայն պահեստի տարածքում է բռնկվում, մնացած մասում հանգած է։ Այս նկատվող ծուխը գոլորշին է, նաեւ մաքրման աշխատանքներ ենք իրականացնում, թթվածին է անցնում եւ մի փոքր կարող է ծխալ»։
Փամբուխչյանն ասաց, որ որոնողափրկարարական աշխատանքներում հայտնաբերվել է 15 քաղաքացի, բուժում է ստանում 23 քաղաքացի, որոնվում է 18 քաղաքացի. «Նրանց տվյալները մենք ունենք, տեղյակ ենք՝ եղել են արցելու, թե տոնավաճառի աշխատակիցներ»։
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Լրացված.
10:30
Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։
Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաեւ հրդեհի մասշտաբների մեծությամբ։
11:00
Արտակարգ իրավիճակների նախարարությունն անհետ կորածների անուններն է հրապարակել՝ այս պահի դրությամբ։
Ըստ այդմ, ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
12․ Վանիկ Ամիրխանյան
13․ Անահիտ Խալաթյան
14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
15․ Արամ Հարությունյան
16․ Դավիթ Մխիթարյան